Ռուսաստանը Հայաստանին Սու-30 կործանիչները կմատակարարի այս տարվա դեկտեմբերին կամ 2020 թվականի հունվար-փետրվարին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով սպառազինության մատակարարումներին՝ Տոնոյանը նշել է, որ Հայաստանը ձեռք է բերում նոր և արդիականացված զինատեսակներ․ «Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում առնվազն 4 երկրներից»: