Ուկրաինայի իշխանությունները պետք է ապահովեն բոլոր քաղաքացիների՝ ներառյալ փոքրամասնությունների ներկայացուցիչների, հավասար մասնակցությունը քաղաքական կյանքին՝ կանխելու համար երկրի պառակտումը: Այս մասին ասվում է Ուկրաինայի հարցով մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի դիտորդների զեկույցում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Կենսականորեն կարևոր է դադարեցնել երկրի խորացող պառակտումը՝ երաշխավորելով ընդգրկում և բոլորի հավասար մասնակցություն հասարակական կյանքում՝ ներառյալ քաղաքական»,- ասվում է զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, որ փոքրամասնություններին վերաբերող օրենսդրությունը, հատկապես լեզվական իրավունքների ոլորտում, պետք է ընդունվի բոլորի հետ լայն խորհրդակցությունների արդյունքներով:
Զեկույցը, որը կազմվել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչի կողմից, պետք է տարածվի այսօր՝ Ժնևում:







































