Friday, 26 04 2024
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Անակնկալ ռեկորդներ խոշոր հարկատուների ցանկում
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Ուշագրավ գաղտնազերծում. Եթե ոչ Մադրիդյան սկզբունքները, ապա ի՞նչ փաստաթուղթ է սեղանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հանդիպել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության անդամներին և անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին։ Հանդիպումից հետո «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ Արթուր Թովմասյանը։ Պատգամավորը բացառում է հարցի լուծման ռազմական լուծումը, որովհետև հավատում է Նիկոլ Փաշինյանի պնդմանը, որ բանակցային գործընթացի վերակենդանացման նշույլներ կան: «Ասաց՝ Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն. սա շատ կարևոր է, որովհետև մեր ժողովուրդը չընդունեց դրանք: Գաղտնի ոչ մի բան չի լինելու, և ես ՀՀ վարչապետի անկեղծությանը հավատում եմ»,- նշել է Թովմասյանը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը վարչապետի այս հայտարարությունը խիստ ուշագրավ է համարում և կարծում է, որ բանակցությունների ընթացքի մասին հույժ կարևոր ինֆորմացիա է գաղտնազերծվում: «Մադրիդյան սկզբունքները բավականաչափ քննարկված ու «ծեծված են»։ Հիմա եթե սեղանին Մադրիդյան սկզբունքները չեն, ապա պետք է լինի որոշակի տեղեկատվություն, թե այս սկզբունքներից ինչն է պահվել, ինչը՝ ոչ, թե՞ բոլորովին նոր մոտեցում է։ Ըստ Մադրիդյան սկզբունքների՝ ԼՂԻՄ-ից դուրս տարածքները պետք է վերադարձվեին, սահմանվեր Ղարաբաղի համար ժամանակավոր կարգավիճակ, որոշ ժամանակ անց լուծվեր հանրաքվեով։ Ի դեպ, ասեմ, որ Մադրիդյան սկզբունքներն էլ պաշտոնապես կառավարական մասշտաբով գաղտնազերծված չեն։ Այն, ինչ կա մամուլում, ընդամենը մամուլում եղածն է և պաշտոնականը չէ։ Ասել, թե նոր իշխանությունները ինչ ճանապարհով են գնում, շատ դժվար է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ հարցը պետք է հետևյալը լինի՝ արդյոք նոր փաստաթուղթն իր մեջ ներառո՞ւմ է փուլային կամ փաթեթային տարբերակ, որոնք հակամարտության կարգավորման կարևոր սկզբունքներ են. «Եթե փուլային է, ապա Մադրիդյան սկզբունքները կարծես փուլային մոտեցում են ենթադրում՝ առ այն, որ Ղարաբաղի կարգավիճակը լուծվի հետագայում հանրաքվեի ճանապարհով։ Իսկ փաթեթայինով, որի շուրջ ամբողջ քաղաքական պայքարը գնաց 1998 թվականից ի վեր, միանգամից կարգավորման ժամանակ պետք է նաև լուծվեր Ղարաբաղի կարգավիճակը։ Այսինքն՝ մեկ փաթեթով մենք պետք է ամբողջությամբ իմանայինք՝ հարցի լուծումը որն է։ Հիմա խնդիրը հենց սա է՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը ի սկզբանե լուծո՞ւմ է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հետո մնացած հարցերը, թե՞ Ղարաբաղի կարգավիճակի հարցը նորից հետաձգվում է անորոշ ապագայի։ Բայց քանի որ ինքը պաշտոնապես չի ասել, թե որ սկզբունքի վրա է կանգ առնում կամ գուցե երրորդ սկզբունքն է դրել, ու Ադրբեջանի հետ փոխադարձ համաձայնությամբ դա են վերցրել որպես խաղաղ կարգավորման ռազմավարական հիմք՝ դա հայտնի չէ, և բարդ է որևէ եզրակացություն անելը»։

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի այն մոտեցմանը, որ պետք է գտնել մի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և նաև Ադրբեջանի ժողովուրդների համար, քաղաքագետն արձագանքեց. «Տեսականորեն դա շատ դժվար է պատկերացնել, բայց եթե մենք հիմա հայտարարենք, որ դա անհնար է, նշանակում է մենք պետք է դադարեցնենք բանակցությունները ու պատրաստվենք պատերազմի։ Իսկ եթե մենք ասում ենք, որ տեսականորեն հնարավոր է մի այդպիսի տարբերակ, ապա նշանակում է, որ գնում ենք բանակցությունների։ Եթե Ադրբեջանում էլ հայտարարեն, որ անհնար է գտնել մի տարբերակ, որը ձեռք կտա հայերին, նշանակում է, որ այնտեղ հրաժարվում են բանակցություններից։ Բանակցությունների տրամաբանությունն ընթանում է այնպես, որ կարող է բանակցող կողմերը և միջնորդ կողմերը գտնեն փոխզիջումային մի այնպիսի տարբերակ, որ երեք կողմերի համար ընդունելի լինի»։

Միևնույն ժամանակ Քեռյանը նշում է՝ պատմության ընթացքում որևէ հակամարտության լուծում երբևիցե չի բավարարել բոլորին ամբողջապես. «Բայց հակամարտությունները լուծվել են, եթե կողմերից յուրաքանչյուրը գտել է իր պահանջների գոնե մասնակի բավարարում։ Եթե մենք ասում ենք, որ երեք կողմերին էլ պետք է ձեռք տա՝ դա չի նշանակում, որ հարյուր տոկոսով բոլորի պահանջները պետք է բավարարվեն։ Սա նշանակում է, որ կողմերը բավարարվածության ինչ-որ մասնաբաժին, անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո կարող են գնալ զիջման»։

Եթե լինի ռադիկալ զիջման հարց, ապա, ըստ մեր զրուցակցի, իշխանությունները դա չեն վերցնի իրենց վրա: «Ոչ մի քաղաքական ուժ իր պատասխանատվության տակ դա չի վերցնի, և Ազգային ժողովն էլ, գործադիր իշխանությունն էլ այդ քայլին չեն գնա։ Ես ենթադրում եմ, որ եթե լուծման տարբերակը գտնվի ու դրվի հանրային քննարկման, ապա դա պետք է գնա հանրաքվեի, որպեսզի այդ հանրաքվեն լեգիտիմացնի այդ որոշումը։ Ոչ մի քաղաքական ուժ իր վրա այդ պատասխանատվությունը չի վերցնի, պատասխանատվությունը կդնեն հանրաքվեի արդյունքների վրա»,- եզրափակեց Քեռյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում