Բրիտանական Action on Sugar խմբի գիտնականները պարզել են, որ ջին-տոնիկի ընդամենը երկու բաժակը գերազանցում է շաքարի օրական նորման, գրում է kedem.ru-ն: Մասնագետները լաբորատոր փորձեր են անցկացրել, որոնց արդյունքում պարզվել է, որ մեկ բաժակ ջին-տոնիկը 3,5, իսկ մեկ շիշ սիդրը՝ 5 թեյի գդալ շաքար են պարունակվում: Ընդ որում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս կոչ է արել մեծահասակներին օրական վեց թեյի գդալից ավելի շաքար չօգտագործել: Ի միջի այլոց, միջին բրիտանացին օրական 11-12 թեյի գդալ շաքար է օգտագործում:
Դիետոլոգները հիշեցնում են, որ շաքարի չարաշահումը կարող է առողջության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Դրա հետանքով կարող ճարպակալում, սրտի հիվանդություններ և շաքարախտ առաջանալ: Գնորդները հաճախ չգիտեն, թե որքան շաքար են պարունակում այս կամ այն խմիչքները, քանի որ արտադրողները հաճախ դրա մասին պիտակների վրա չեն նշում: Ստացված տվյալների համաձայն՝ գինին և գարեջուրը ավելի քիչ քանակությամբ շաքար են պարունակում:













































