168.am-ի փոխանցմամբ՝ Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար նշանակվելու մասին տեղեկատվության հայտնվելուց հետո, ԱԺ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով պետք է փոխարինի նրան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի և ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնում:
Որպես ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի հավանական թեկնածու՝ նշվում է այդ հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանի անունը: Իսկ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի ամենահավանական թեկնածու է համարվում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Մանրամասները՝ 168.am-ում











































