Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան իր հանգիստն է անցկացնում Մեքսիկայում: Նա այնտեղ փորձում է մոռանալ Սերենա Ուիլյամսից կրած հերթական պարտությունը, թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակում ներկայիս 9-րդ հորիզոնականը, ուսի թեթև վնասվածքը: Շարապովան հանգստի ժամանակ չի մոռանում նաև փոքր-ինչ փոխել իր մաշկի գույնը:
Ի դեպ, նրա` Մեքսիկայում արված լուսանկարներից մեկը շատ է հիշեցնում ռուս մեկ այլ թենիսիստուհու` Աննա Կուրնիկովայի հանգստին առնչնվող լուսանկարը: Նրանք երկուսն էլ արևի ճառագայթներին են ենթարկում իրենց մաշկը և փորձում են թխացնել մարմնի այն մասը, որին նայում են արված լուսանկարներում:
Հետաքրքիր մի փաստ. իսպանացի 70-ամյա հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասը, ում որդին, 38-ամյա աստղ Էնրիկե Իգլեսիասը հանդիպում է Կուրնիկովայի հետ, վերջերս խոստովանել է, որ ոչ մի անգամ չի տեսնվել 32-ամյա թենիսիստուհու հետ: Վերջինս և Էնրիկե Իգլեսիասն ընկերություն են անում արդեն 12 տարի:











































