Britain’s Got Talent-2014 շոուի ժամանակ Փեդի անունով տարեց կինն իր երիտասարդ պարընկեր Նիկո Էսպինոսայի հետ ցնցել է հանդիսատեսին՝ ներկայացնելով սալսայի եզակի կատարում:
Սառա Փեդի Ջոնսը սալսայի բրիտանացի պարող է, նա հուլիսին կդառնա 80 տարեկան: Կատարման շնորհիվ նա հայտնվել է Britain’s Got Talent-2014-ի կիսաեզրափակչում:
Ժյուրին ապշահար է եղել, իսկ նրանցից մեկը, ով կատարման սկզբին՝ մինչ խելահեղ պտույտները, անհետաքրքրություն դրսևորելով՝ սեղմել էր կոճակը, ներողություն է խնդրել ու հիացմունքով արտահայտվել:
Սառան կատարումը նվիրել է իր հանգուցյալ ամուսնուն:
Տեսանյութը 2 օրում ունեցել է ավելի քան 1 մլն դիտում:













































