«Դեռ չենք հասցրել անդրադառնալ պարոն Գրիգորյանի հրապարակային գրառմանը, բայց ուզում եմ շեշտադրել, որ այն վստահության ճգնաժամը, որ կա ՍԴ շուրջ, իհարկե մեր օրակարգում է, և մենք՝ որպես օրենսդիր, փորձում ենք գտնել լավագույն ուղիները դա հաղթահարելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ ՍԴ-ն իր հերթին և առանձին դատավորներ, այդ թվում՝ պարոն Գրիգորյանը չեն կարող իրենց կողմից ջանքեր ներդնել և աշխատել նաև այդ ուղղությամբ։ Եվ այդ ջանքերը միշտ չէ, որ նույնական են լինում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ դատավորը ճգնաժամի հաղթահարման լուծումներ է առաջարկում։
Թե ինչպես են լուծելու ՍԴ ճգնաժամը, Մակունցը նշեց, որ ինչպեսի հարցը եթե այդքան ակներև լիներ, կհրապարակեին․ «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և առաջիկայում երբ կունենանք այնպիսի քայլեր, որոնք կկարողանանք հրապարակայնացնել, կտեղեկացնենք նաև հանրությանը»։









































