Friday, 12 06 2026
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար

Ո՞րն է Հովիկ Աբրահամյանի առավելությունը (տեսանյութ)

Ապրիլի 13-ին Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում առաջադրվեց ՀՀ 13-րդ վարչապետը: Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն արդեն հաստատվեց:  

«Առաջին լրատվական» Realpolitik հաղորդաշարի հյուրն  է հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը:                                              

– Տիկին Աճեմյան, Ձեզ հետ ուզում եմ քննարկել վերջին օրերի այն փոփոխությունները, որոնք մամուլում տարբեր արձագանքներ գտան: Նախ՝ հինգշաբթի օրն ինչո՞ւ չհրապարակվեց Հովիկ Աբրահամյանի անունը, եթե ամեն ինչ այդքան պարզ էր, և ի՞նչ փոխվեց դրանից հետո, հատկապես երեկ, ասում են, Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է եղել Գագիկ Ծառուկյան և Հովիկ Աբրահամյան ֆորմատով: Երեք հոգով նրանք փաստորեն քննարկել են պայմանավորվածության վերջին շտրիխները: Ի՞նչն էր այսպիսի կտրուկ փոփոխությունների պատճառը:

– Դուք Ձեր հարցում պատասխանեցիք արդեն, որովհետև դրանք կտրուկ չէին, հենց կապված էին ընդամենն այդ օրերի փոփոխության հետ՝ նախագահը քաղաքական կոնսուլտացիաներ էր անցկացնում, ինչը շատ կարևոր է, որովհետև մենք գիտենք, որ վարչապետի պաշտոնն առանցքային պաշտոն է, և շատ կարևոր է, թե ինչպես են բոլոր ուժերը ընդունում կամ գնահատում այդ մարդուն, այդ պաշտոնյային:

– Իսկ Հանրապետական կուսակցությունը, որ մինչև Տիգրան Սարգսյանի հրաժարականը ընդհանրապես չէր քննարկում և չէր ուզում լսել կառավարության փոփոխության մասին, ասում էր՝ վարչապետի հրաժարականն օրակարգի հարց չէ, սակայն հետո մենք տեսանք, որ Հանրապետականը այնքան էլ ճիշտ տեղեկություններ չի տարածել, և պարզվեց, որ Տիգրան Սարգսյանը դեռ մեկ ամիս առաջ արդեն դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանին, իսկ վարչապետի պաշտոնից դուրս գալու մտադրություն ընդհանրապես շատ ավելի վաղ է ունեցել: Այն դեպքում, երբ Հանրապետականը միշտ խոսել է քաղաքական այն պատասխանատվության մասին, որ  ինքը կրում է երկրի առջև, և   մշտապես շատ ոչ լիարժեքորեն է արձագանքել այն քննադատություններին, որոնք մշտապես հնչել են ձեզ ընդդիմախոս կուսակցությունների գործիչների կողմից, երբեք ցույց չի տվել, որ որևէ ձևով պատրաստ է անսալ կամ ընդառաջել, կամ այսպիսի համարձակ փոփոխությունների գնալ հանուն այն համաձայնության, որը կայացել է, օրինակ, երեկ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան ֆորմատով:

– Ես համարում եմ, որ վարչապետի փոփոխությունը, իհարկե, հասունանում էր (միշտ  են այդպիսի փոփոխությունները հասունանում), և պահը, պահանջը պետք է զգալ: Դա նախագահի իրավասությունների շրջանակում է, և ես կարծում եմ, որ հենց պահը շատ ճիշտ էր ընտրված, որովհետև շատ մեծ էր ժողովրդի կողմից  բողոքը: Ես ինքս բոլորովին չեմ նսեմացնում նախկին կառավարության աշխատանքը, համարում եմ, որ նոր կառավարությունը պետք է  անպայման կառուցի իր քաղաքականությունը՝ ձեռքբերումները զարգացնելով, և անպայման խուսափի բոլոր այն թերություններից և սխալներից, որոնք ունեցել ենք մենք նախկինում, որովհետև կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը` ի դեմս իշխանության, որոշակիորեն սպառել է սխալների լիմիտը, այսինքն՝ մենք այլևս երևի թե սխալներ թույլ տալու իրավունք չունենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում