Հնդկական օվկիանոսում անհետացած մալայզիական Boeing-ի որոնման աշխատանքների մասնակիցները որոշել են կիրառել ատոմային ստորջրյա Bluefin 21 սարքը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Այս մասին հայտարարել է Ավստրալիայի ԶՈՒ նախկին հրամանատար, որոնողական կենտրոնի ղեկավար Անգուս Հյուսթոնը:
Bluefin 21-ը ստորջրյա ռոբոտ է, որն ունի մոտ 5 մ երկարություն ու 750 կգ քաշ: Սարքը ի վիճակի է ընկղմվել մինչև 4.5 կմ խորքերը ու աշխատել մինչև 25 ժամ:
Առաջին հատվածի մակերեսը, որը կհետազոտի Bluefin-ը, կկազմի 40 քառակուսի կիլոմետր:









































