Ռուսաստանի տարածքում ապրող օտարերկրյա քաղաքացիներն ուզում են ծառայել ռուսական բանակում և երկրի ղեկավարությանը խնդրում են իրենց այդ հնարավորությունը տալ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Ռուսաստանի ներգաղթյալների դաշինքի ղեկավար Մուհամադ Ամին Մաջումդերի հայտարարությանը:
«Միլիոնավոր ներգաղթյալներ, նրանց թվում՝ ԽՍՀՄ նախկին քաղաքացիներ, որոնք ներկայումս ապրում են ՌԴ տարածքում, պատրաստ են ծառայել Զինված ուժերում և մասնակցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի միգրանտների դաշինքին անհանգստացնում է «ամբողջ աշխարհում իր տիրապետությունն ամրապնդելու միջոցով Արևմուտքի ագրեսիվ ճնշումը համաշխարհային հանրության վրա»:
«Մենք այլևս չենք կարող մեր շրջապատում տեղի ունեցողի նկատմամբ դիտորդի դերում լինել: Եկել է Ռուսաստանում ապրող ժողովուրդների համախմբվածության, միավորման, ժողովուրդների միասնության ժամանակը՝ առանց որևէ գաղափարախոսական տարանջատման և անկախ ծագումից ու հավատից: Միայն աշխարհի ժողովուրդների միասնությունը կարող է մեզ պաշտպանել»,- հայտարարել է կազմակերպության ղեկավարը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը կամ այլ գերատեսչություններ չեն մեկնաբանել Ռուսաստանի ներգաղթյալների դաշինքի հայտարարությունը:
Ներկայումս օտարերկրյա քաղաքացիները չեն ծառայում Ռուսաստանի բանակում:








































