Thursday, 11 06 2026
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը

Երկնիշ աճի դատարկությունը

Նախօրեին հրապարակված մի զեկույցի տվյալներ բավական հետաքրքրական եզրահանգումների տեղիք են տալիս Հայաստանի այսպես ասած «տնտեսական հրաշքի» տարիների իրական վիճակի մասին: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած զեկույցից հայտնի դարձավ, որ 2009-ին ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 54,800 հայ: Հետազոտության համաձայն, 2005-ից սկսած՝ Ռուսաստանում քաղաքացիություն ստացող հայերի թիվը սկսել է կտրուկ ավելանալ. եթե 2001-ին ռուսաստանյան անձնագիր է ստացել 19,267 հայ, ապա 2005-ին այդ թիվը կրկնապատկվել է, ևս 4 տարի անց՝ եռապատկվել:

Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Ինչպես հայտնի է, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա շրջապատն ու նրա երկրպագուները փորձում են այսպես ասած «քաղաքական ռեստավրացիայի» հավատամք դարձնել «տնտեսական երկնիշ աճը», «աննախադեպ տնտեսական թռիքչը», «հիանալի բիզնես միջավայրը» և այլն: Հայաստանը 2001 թվականից սկսած, իսկապես, արձանագրում է երկնիշ տնտեսական աճ: Պաշտոնական վիճակագրությունն այդ թվականից ի վեր ամեն տարի սիստեմատիկաբար արձանագրում էր երկնիշ աճը 11-13, իսկ երբեմն էլ անգամ 14 տոկոսի սահմաններում:

Բայց ի՞նչ է պարզվում: Պարզվում է, որ այդ երկնիշ աճին զուգահեռ աճում է նաև Ռուսաստանի քաղաքացիություն ստացող, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվող հայերի թիվը: Ինքնին հասկանալի է, որ նրանց մեջ կլինեն նաև հայեր, որոնք Հայաստանից ավելի վաղ են հեռացել, քան «տնտեսական հրաշքը», բայց դա մեծ հաշվով էական նշանակություն չունի, որովհետև տնտեսական «թռիչքի» պայմաններում նրանք կարող էին մտածել Հայաստան վերադառնալու մասին և չընդունել ՌԴ քաղաքացիություն: Բայց, 2001 թվականի համեմատ, 2005 թվականին կրկնապատկվել է ՌԴ քաղաքացիություն ստացողների թիվը: Ինչո՞ւ: Ինչո՞ւ այդ մարդիկ չորս տարվա ընթացքում չեն հավատացել Հայաստանի տնտեսության երկնիշ ցատկերին, Հայաստանի լուսավոր ապագային և որոշել են ՌԴ քաղաքացիություն ունենալ: Կասկած չկա, որ գուցե այդ մարդկանց մի զգալի մասը եղել և ապրել է Հայաստանում, բայց այստեղ էական ցուցիչը հենց այն է, թե ինչ երկրի քաղաքացիություն ես դու ձեռք բերում: Եթե դու ապրում ես Հայաստանում, այն էլ՝ իբր զարգացող Հայաստանում, բայց ձեռք ես բերում ՌԴ քաղաքացիություն, ապա պարզ է, որ դու պարզապես չես վստահում, չես հավատում այդ զարգացող Հայաստանին և միշտ պատրաստ ես փախչելու, փախչելու տեղ ես ապահովում քեզ, այսինքն՝ ենթագիտակցորեն դու արդեն իսկ փախել ես Հայաստանից:

Այդպիսով, վիճակագրական այդ տվյալները վկայում են, թե իրականում ինչպիսի փուչիկ է եղել երկնիշ տնտեսական աճը, և կամ թե իրականում ինչպիսի միջավայր է եղել Հայաստանում անգամ այդ վիճակագրական աճի պայմաններում, որ նույնիսկ այդ երկնիշ թվերը մարդկանց վստահություն և հավատ չեն ներշնչել Հայաստանի՝ սեփական պետության հանդեպ: Դա թերևս լավագույն պատասխանն է Ռոբերտ Քոչարյանի և նրա հետևորդների հավակնություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում