ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը պետք է հենց հիմա տարհամոզի Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովին երկրի արևելքում զինված ուժերի ներգրավմամբ հատուկ գործողության անցկացման հարցում: Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Այսօր առավոտյան լրանում է իշխանությունների կողմից ֆեդերալացման կողմնակիցներին առաջադրված վերջնաժամկետը: Մինչև տեղի ժամանակով ժամը 9-ը ցուցարարներից պահանջվել է լքել տարածաշրջանի քաղաքներում զբաղեցրած վարչական շենքերը:
Չուրկինը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերին կոչ է արել խնդրել Բայդենին հիմա զանգահարել Տուրչինովին, քանի որ նրա խոսքով՝ մի քանի ժամ անց իրադարձությունները կարող են անդառնալի շրջադարձ ունենալ:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Բայդենը մտադիր է Ուկրաինա ուղևորվել ապրիլի 21-ին:









































