ԿՀՎ-ն հերքել է տեղեկությունն այն մասին, թե վարչության տնօրեն Ջոն Բրեննանն ազդել է Ուկրաինայի արևելքում հատուկ գործողություն անցկացնելու ուկրաինական իշխանությունների որոշման վրա: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցիչ Թոդ Էբիցին:
Էբիցը չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Բրեննանը Կիև է այցելել:
«Հայտարարությունն այն մասին, որ տնօրեն Բրեննանը կոչ է արել ուկրաինական իշխանություններին Ուկրաինայի ներսում մարտավարական գործողություններ անցկացնել, բացարձակապես սխալ են: Ինչպես և ԱՄՆ-ի այլ պաշտոնատար անձինք, տնօրեն Բրեննանը կտրականապես համոզված է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում դիվանագիտական լուծումը ճգնաժամի կարգավորման միակ միջոցն է»,- ասել է նա:
Ավելի վաղ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ ուկրաինացի ուժայինները երկրի արևելքում հատուկ օպերացիայի անցկացման մասին որոշում են ընդունել Բրեննանի հետ հանդիպումից հետո:







































