Ես այս պահին հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ»,- նոյեմբերի 4-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը:
Նա նշեց, որ այս պահին ինքը միայն երկու հրաժաականների մասին է տեղյակ` մեկը Կոմիտեի ղեկավարն է, մյուսը` տեղակալը՝ Լևոն Մելիքյանը, որն այսօր ևս հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված հրաժարականները, ի՞նչ խնդիրներ կան Կոմիտեում, Կարախանյանը մեկնաբանություններ անել չցանկացավ` նշելով, որ կոմիտեի ղեկավարը իր հրաժարականի մասին մանրամասն գրել է:
«Կադաստրի կոմիտեում նորմալ աշխատանքային վիճակ է, և հրաժարականից հետո չկան ծրագրեր, որոնք դադարեցվելու են հրաժարականով պայմանավորված»,- ասաց նա:









































