Լոս Անջելեսում «Առաջին լրատվական»-ի աղբյուրները հայտնում են, որ այդ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանն իր նախորդներից ետ չմնալու և նույնիսկ առաջ անցնելու համար որոշել է ներխուժել ամերիկյան անշարժ գույքի շուկա՝ ներդրումներ կատարելով շուկայի առավել շահավետ ոլորտներում:
Մեր աղբյուրը հայտնում է, որ հիասթափված է Հայաստանի հյուպատոսի գործունեությունեությունից, որի մեծ ժամանակը բաժին է հասնում ամերիկահայ մեծահարուստներին, որոնք էլ սատարում են վերջինիս խիստ շահավետ ներդրումներ կատարել Մեծ Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում: Գրիգոր Հովհաննիսյանի վերջին ձեռքբերումը եղել է Գլենդելում: Նա երկու այլ խոշոր ներդրողների հետ ձեռք է բերել բազմաբնակարային համալիր: Շենքի վերջնական վաճառքը, ըստ մեր աղբյուրի, չի իրականացել: Այն գտնվում է բանկի կողմից ֆինանսավորման փուլում:
Մեր մեկ այլ աղբյուր հայտնում է, որ դիվանագիտական գործունեության փորձ չունեցող Գրիգոր Հովհաննիսյանը վայելում է Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյան հովանավորությունը:










































