Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը արդեն հրաման է ստորագրել Լուգանսկի մարզում Ուկրաինայի ներքին գործերի ստորաբաժանման ստեղծման մասին, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ Ավակովը հայտնել էր, որ որոշել է ամբողջ երկրի տարածքում ստեղծել մինչև 12 հազար մարդուց բաղկացած ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ առաջին հերթին հարավում ու արևելքում:








































