Tuesday, 14 05 2024
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը

Նոր հանգամանքներ «ՕՐՍԻՍ»-ի աղմկահարույց գործում․ առերևույթ կոռուպցիա, որը կարող էր զինվորի կյանք արժենալ

«ՕՐՍԻՍ»-ի գործի առնչությամբ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Խոսքը ռազմական սարքավորումների մատակարարման՝ այս տարվա մայիսին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (ՀՀ ՊՆ) կողմից հայտարարված, բայց հետո ինչ-ինչ պատճառներով չեղարկված մրցույթի մասին է։ Այս մրցույթում հաղթել էր ռուսական ORSIS («ՕՐՍԻՍ») զինագործական ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ՍՊԸն, որի հիմնադիրները ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներ են։ Օգոստոսին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» պետական լրատվական գործակալությունը փորձեց, այսպես ասած, աղմուկ բարձրացնել այս հարցի շուրջ՝ նշելով, թե մրցույթը փակվել է՝ առանց պատճառների բացատրության։ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ընկերության փաստաբանն այն ժամանակ հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ ՊՆ-ի կողմից հայտարարված մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից մերժելու վերաբերյալ, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը») հատկանիշներով։ Բայց հիմա պարզվում է, որ մրցույթին մասնակցել են նաև այլ՝ հայաստանյան ընկերություններ, սակայն գլխավոր շտաբում որոշել են նախապատվությունը տալ ռուսական «ՕՐՍԻՍ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը, որն էլ, կեղծելով իր ներկայացրած սարքավորումների տեխբնութագիրը, փորձել է միջին որակի որսորդական սարքավորումներ վաճառել ՀՀ ՊՆ-ին։

Գործի մանրամասները

Այսպիսով, ինչպես գրել էինք օգոստոսին հրապարակված մեր հոդվածում, ՀՀ ՊՆ-ն ս․ թ․ մայիսին ռազմական որոշակի սարքավորումների մատակարարման մրցույթ էր հայտարարել, որում, ինչպես հետագայում ռուսական «ՌԻԱ Նովոստին» էր գրել, հաղթել է ռուսական «ՕՐՍԻՍ» ընկերությունը։ Այս ընկերությունը պիտի մի քանի միլիոն դոլար արժողության ռազմական սարքավորումներ մատակարարեր հայկական զինված ուժերին։ «Առաջին լրատվական»-ը իր հերթին պարզել էր, որ մրցույթին մասնակցել է ռուսաստանյան «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնի մաս կազմող այս ընկերության հայաստանյան ռեզիդենտը՝ 2017-ին հիմնադրված «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրները, ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալների, ՀՀ Զինված ուժերում երկար տարիներ ծառայած սպաներ Արթուր Գալստյանն ու Գևորգ Մանուկյանն են։ Գնդապետ Արթուր Գալստյանը ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետի պաշտոնը։ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը այս խոսակցություններից հետո հայտարարել է, որ տվյալ ընկերությունը հիմնելիս՝ Արթուր Գալստյանը օրենք չի խախտել, քանի որ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ի հիմնադրման օրը՝ 2017 թ. մայիսի 4-ին, իր բաժնեմասը հանձնել է հավատարմագրային կառավարման, իսկ ս․ թ․ հունիսին իր բաժնեմասն ընդհանրապես օտարել է այլ անձի։

Ինչո՞ւ է կասեցվել մրցույթը

Վերջին օրերին այս վիճահարույց տենդերի առնչությամբ նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Պարզվում է՝ նշված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել նաև այլ ընկերություններ, այդ թվում՝ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը երկար տարիներ աշխատել է ՊՆ-ի հետ, սակայն նախապատվությունը տվել են «ՕՐՍԻՍ»-ին, և ինչպես մեր աղբյուրն է նշում՝ առաջին իսկ հայտարարագրումից հետո «ՕՐՍԻՍ»-ը, որպես մատակարար, մնացել է մենակ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ գնումների գործընթացում ներգրավված որոշ պաշտոնատար անձինք գործարք են առաջարկել մատակարարներին, և երբ դրա մասին իմացել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հրահանգել է կասեցնել գործընթացը։ Պարզվել է, որ «ՕՐՍԻՍ»-ի ներկայացրած փաստաթղթերի հետ խնդիր կա։ Մեր աղբյուրը հայտնում է, որ այն սարքավորումների տեխբնութագիրը, որոնք պիտի մատակարարվեին ՀՀ ՊՆ-ին, կեղծված է եղել։

Որսորդական նշանոց՝ ռազմականի փոխարեն

Պարզաբանենք, թե կոնկրետ ի՞նչ սարքավորումների մասին է խոսքը։ Խոսքը գիշերային տեսադիտման սարքերի և ջերմատեսիլ նշանոցների (тепловизионный прицел) մատակարարման մասին է։

«Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը նշված սարքավորումների արտադրության ոլորտում բազմամյա փորձ ունեցող հայաստանյան ընկերություններից մեկն է, ևս մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն նախապատվությունը տվել են ոչ թե նրան, այլ «ՕՐՍԻՍ ԱՐՄՍ»-ին, ինչից հետո «Ունիկումը» բողոք է ներկայացրել՝ հայտարարելով, որ ՊՆ-ին առաջարկված սարքավորման տեխբնութագիրը կեղծված է։

Մեզ հասած տեղեկություններով՝ «Ունիկում Ինժիներինգի» տնօրենը նամակ է գրել պատկան մարմիններին` նշելով, որ «ՕՐՍԻՍ»-ի առաջարկած (Դիդալ ընկերության արտադրության) Dedal-T2.380 Hunter LRF ջերմատեսիլ նշանոցը չի համապատասխանում ներկայացված պահանջներին, քանի որ այն իրականում նախատեսված է ոչ ռազմական գործունեության, այլ որսորդության համար։ Եվ դա է հուշում նաև իր անվանման մեջ առկա «Hunter» («որսորդ») բառը։

Նամակում մանրամասն նկարագրվում են տվյալ սարքավորման տեխբնութագրում հայտնաբերված բազմաթիվ շեղումներն ու խախտումները։ Մասնավորապես՝

  • սարքավորման վրա տեղադրված է լազերային հեռաչափ, որի հայտնաբերման հեռավորությունը մինչև 600 մետր է և չի համապատասխանում «ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ 1600 ՄԵՏՐ» հայտարարությանը։
  • Dedal-ի լազերային հեռաչափը քաղաքացիական նշանակության համար է, և օգտագործել այն ռազմական նշանակության համար արգելվում է։ Սարքավորումը ռազմական նշանակությամբ օգտագործելու դեպքում հակառակորդը կարող է հայտնաբերել զինվորին, և զինվորը կդառնա թիրախ։ Հեռաչափը աշխատում է 905 նանոմետրը ալիքի երկարությամբ, ինչը խստիվ արգելված է օգտագործել ռազմական գործունեության համար։

Չկայացած գործարքի արժեքը

Այս սիրողական սարքը, որը, ինչպես տեսանք, արգելվում է օգտագործել ռազմական գործողությունների ժամանակ, Ռուսաստանի խանութներում վաճառվում է 330 հազար ռուբլով (մոտ 2,5 մլն դրամ), որից 55 հազարը ավելացված արժեքի հարկն է։ Ու քանի որ մեր անվտանգության մարմինները Ռուսաստանի Դաշնության արտադրողներից ուղիղ գնումների իրավունք ունեն, ստացվում է՝ ՀՀ ՊՆ-ն Դիդալի սարքի մեկ նմուշի համար պիտի վճարեր մոտ 2 մլն դրամ։ Բայց քանի որ նախատեսվում էր ձեռք բերել 300-400 միավոր սարքավորում՝ տրամաբանական է, որ այս գինն էլ պիտի որ զեղչվեր մոտ 15-20 տոկոսով։ Բայց «ՕՐՍԻՍ»-ի հայաստանյան ներկայացուցիչները, մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս սիրողական սարքի համար առաջարկել են 3,1 մլն դրամ գինը։ Ընդհանուր գործարքի արժեքը կազմել է մոտ 1,9 մլրդ դրամ, որը համարժեք է մոտ 4 մլն ԱՄՆ դոլարին։

Քաղաքական խնդի՞ր, թե՞ խարդախություն

Այսպիսով, եթե ամփոփենք՝ կարելի է առանձնացնել 3-4 ելակետային հանգամանք, որոնք կօգնեն ընդհանուր պատկերացում կազմել այս աղմկահարույց գործի վերաբերյալ։

Առաջինը, կեղծվել է տեխբնութագիրը, որը լուրջ իրարանցում է առաջացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը վերոնշյալ հոդվածում գրել է, որ իր տեղեկություններով՝ գործին խառնվել են իրավապահ մարմինները, քանի որ «գլխավոր շտաբից կեղծ փաստաթուղթ է դուրս եկել»:

Երկրորդը, ռազմական նշանակության նշանոցի փոխարեն առաջարկվել է որսորդական սարքավորում, որի պատճառով մեր բանակի զինծառայողները կարող էին հակառակորդի թիրախ դառնալ և վտանգել իրենց կյանքը։

Երրորդը, հերիք չէ, որ սարքը սիրողական է, դեռ մի բան էլ թանկ գնով է առաջարկվել։

Եվ կա նաև խնդրի քաղաքական ասպեկտը, որին անդրադարձել ենք նաև մեր նախորդ հոդվածներում։ «ՌԻԱ Նովոստիի» կողմից մամուլում մրցույթի «տապալման» մասին աղմուկ բարձրացնելը հենց այդ նպատակով էր արվում՝ խնդիրը տանել դեպի քաղաքական հարթություն և այս գործը ներկայացնել իբրև Հայաստանի և Ռուսաստանի՝ առանց այդ էլ կնճռոտ հարաբերություններում առաջացած հերթական հակասությունը։ Պատահական չէ, որ «ՕՐՍԻՍ»-ի ներկայացուցիչը «ՌԻԱ»-ի հետ զրույցում ի միջի այլոց ակնարկել էր, թե «ստեղծված իրավիճակը սպառնում է վիժեցնել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը։ Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը ստեղծվելու է ռուսաստանյան ներդրումների հիման վրա, խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է»։ Այլ խոսքերով՝ «ՕՐՍԻՍ»-ն ու իր աջակիցները փորձում են ՀՀ ՊՆ-ի վրա ճնշում գործադրել Ռուսաստանի միջոցով, ներկա կառավարության հակառակորդներն էլ հընթացս միավորներ են հավաքում այս գործի վրա։ Իրականում, սակայն, ինչպես տեսանք վերևում՝ ոչ մի քաղաքականություն էլ այստեղ չկա։ Սա ընդամենը խարդախություն է, կոռուպցիոն դրսևորում, ոչ ավելին։ Իհարկե, գոյություն ունի անմեղության կանխավարկած հասկացությունը, ու քանի դեռ առերևույթ կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներ պարունակող վերոնշյալ տեղեկությունները չապացուցվեն օրենքով սահմանված կարգով, մինչ այդ կարող ենք խոսել միայն առերևույթ հանցանքի մասին՝ առանց վերջնական պնդումներ անելու։ Ընդ որում, գործին քաջատեղյակ մեր աղբյուրներն ասում են, որ այս ամենում ոչ այնքան ռուսական «ՕՐՍԻՍ»-ն ու Մոսկվայի մասնագետներն են մեղավոր, որքան այս ընկերության հայաստանյան պատասխանատուները։

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում