Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Մի ձախողված հայ-ռուսական տենդերի պատմություն. ՀՀ ԶՈՒ գնդապետները ընկերություն են հիմնել և զենք են մատակարարել իրենք իրենց

Ռուսական և հայկական մամուլում աղմուկ է բարձրացել ռազմամթերքի մատակարարման՝ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից ամիսներ առաջ հայտարարված և ենթադրաբար չեղարկված կամ փակված մրցույթի և դրանից հետո ՀՀ Քննչական կոմիտեում քրեական գործի հարուցման առնչությամբ։

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ մրցույթին մասնակցել է զենք-զինամթերք արտադրող ռուսական մի ընկերություն, որի հետ նախկինում համագործակցություն եղել է: Բայց հետո ռուսական ընկերության մասնակցությունը մրցույթին դադարեցվել է և գործարք չի կնքվել: Եվ հիմա այս ընկերության հետ կապված որոշ շրջանակներ փորձում են աղմուկ բարձրացնել մամուլում, խնդիրը տանել դեպի քաղաքական հարթություն՝ այն ներկայացնելով որպես հայ-ռուսական հարաբերություններում առաջացած հերթական հակասություն: Թե ինչո՞ւ են դա անում՝ անշուշտ, դժվար չէ կռահել: Բայց խնդիրը նույնիսկ ավելի բարդ է, քան կարող է թվալ: Այս պատմությունը մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ այս գործընթացին ներգրավված են եղել նաև ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, որոնք ռուսական ընկերության անունից ռեզիդենտ ընկերություն են գրանցել Հայաստանում ու ամենայն հավանականությամբ, իհարկե, դեռևս իրավականորեն չհաստատված փաստերով, զինամթերք ու ռազմական սարքավորումներ մատակարարել այն բանակին, որին իրենք երկար տարիներ ծառայել են կամ մինչ օրս շարունակում են ծառայել: Բայց հիմա, երբ, ինչպես մեր աղբյուրներն են հաղորդում, ձախողվել են ու չեն կարողանում նախկին մեթոդներով գործել, փորձում են քաղաքականացնել հարցը՝ ռուսներին Հայաստանի իշխանությունների վրա «տղա բերելու» և Ռուսաստանի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով:

«Մրցույթը փակվել է՝ առանց բացատրության»

Տեղեկության աղբյուրը ռուսաստանյան դաշնային (այսինքն՝ պետական) լրատվական գործակալություններից մեկն է՝ «ՌԻԱ Նովոստին», որի կայքում հրապարակած հոդվածում նշվում է, որ այս տարվա մայիսին ՀՀ Պաշտպանության նախարարությունը «իր պատմության մեջ առաջին անգամ» մրցույթ (տենդեր) էր հայտարարել, որի հաղթողը պիտի մի քանի միլիոն դոլարի արժության ռազմական տեխնիկա մատակարարեր Հայաստանի Զինված ուժերին։ Եվ որակավորման պահանջները կարողացել է բավարարել միայն ռուսական ORSIS  («ՕՐՍԻՍ») զինագործական ընկերությունը։

«Շուտով, սակայն, հայտնի է դարձել, որ մրցույթը փակվել է՝ առանց պատճառների բացատրության: «ՕՐՍԻՍ» ընկերությունը դիմել է Վերաքննիչ հանձնաժողովին և Հայաստանում իր շահերը ներկայացնող փաստաբանին, որի արդյունքում հայց է ներկայացվել: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը», – գրում է կայքը՝ ավելացնելով, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում ևս հաստատել են քրգործի հարուցման մասին տեղեկությունը։

ՀՀ ՊՆ-ի ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ ողջ հավելյալ ինֆորմացիան կտրամադրվի քրեական գործի քննության ավարտից հետո։

Իրավական շփոթ և քաղաքական շահարկումներ

Այնուամենայնիվ, գործի որոշ մարնամասներ արդեն իսկ հայտնի են տարբեր լրատվամիջոցների հրապարակումներից։

«Առաջին լրատվական»-ին ևս հաջողվեց որոշ նոր մանրամասներ պարզել մեր աղբյուրներից։ Բայց մինչ դրանց անդրադառնալը պետք է նկատել, որ զենքի մատակարարման մրցույթի և հարուցված քրգործի առնչությամբ իրավական շփոթ կա, ու նաև նկատվում են քաղաքական շահարկման որոշ փորձեր, որոնք պարզաբանման և վերլուծության կարիք ունեն։

Հայկական տարբեր կայքեր, որոնք, իմիջիայլոց, հիմնականում կապված են Հայաստանի նախկին իշխող վարչախմբերի և դրանք ներկայացնող այս կամ այն քաղաքական ուժի, նախորդ երկու նախագահների շահերը սպասարկող տարբեր շրջանակների, անձանց հետ, կամ պարզապես ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում ունեն, օրինակ՝ Թերթ.am-ը, Panorama.am-ը, հղում անելով «ՌԻԱ»-ին, վերնագրում նշել են, թե ռուսական «ՕՐՍԻՍ» ընկերությունը «դատի է տվել ՀՀ ՊՆ-ին»։

Իսկ Հայելի.am-ն էլ ավելի հեռու է գնացել այս առումով՝ իր «Սկանդալի նախաշեմին Մոսկվան դատի է տվել Հայաստանի ՊՆին» վերտառությամբ հոդվածով փորձելով ընդգծված քաղաքական երանգներ տալ այս պատմությանը։ «Հայելիի» նյութն արտատպել է նաև նախկին իշխող քաղաքական ուժի՝ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կնոջը (ըստ մամուլում տարածված տեղեկությունների) պատկանող Henaran.am լրատվական կայքը։

Մինչդեռ պաշտոնական տեղեկատվությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ոչ թե ռուսական ընկերությունը դատի է տվել Հայաստանի Պաշտպանության նախարարությանը կամ քննչական մարմինները գործ են հարուցել «ՊՆ-ի դեմ»՝ ինչպես նշում են որոշ կայքեր, այլ ORSIS-ի ներկայացուցչի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ և նշանակվել է քննություն։ Այս տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Այս համատեքստում կարևոր է շեշտել նաև այն փաստը, որ խոսքը ոչ թե Ռուսաստանում հիմնված ORSIS ընկերության, այլ դրա դուստր ընկերության՝ Հայաստանում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի փաստաբանի հաղորդման մասին է։ Այս հանգամանքի պարզաբանումը կօգնի ավելի լավ պատկերացնել խնդրի էությունը։

Իրավական շփոթից բացի, երկրորդ կարևոր հանգամանքը քաղաքական շահարկման բաղադրիչն է, որը ևս արժանի է ուշադրության: Այս ամենի մասին՝ հերթականությամբ։

ՕՐՍԻՍի մասին. կապը ադրբեջանասեր Ռոգոզինի հետ

Ռուսական «ՕՐՍԻՍ» (ռուս․՝ «ОРСИС», «Оружейные Системы» բառակապակցությունից) զինագործական ընկերությունը, որն, ըստ Վիքիպեդիայի, զբաղվում է որսորդական և սպորտային հրացանների (ընդգծումը մերն է, – խմբ․) արտադրությամբ, ըստ armtimes.com-ի, մաս է կազմում «Պրոմտեխնոլոգիա» (ռուս․՝ Компания ООО «ПРОМТЕХНОЛОГИЯ», անգլ.՝ Promtechnology Ltd) կոնցերնին և մի քանի տարի զենք, զինամթերք և օպտիկա է մատակարարել Հայաստանին։ Այս ընկերությունը, որն, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, որոշակի կապեր ունի ՌԴ նախկին փոխվարչապետ և ռազմարդյունաբերական ոլորտի համակարգող, Ադրբեջանի հետ սերտ համագործակցության ջատագով, ներկայումս «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի հետ, հայտարարել է, որ այժմ իրենք սև ցուցակում են։

«Գերատեսչությունում (ՀՀ ՊՆ-ում, – խմբ․) հայտարարեցին, թե մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչը չի համապատասխանում իրականությանը: Դրանից հետո մենք մի քանի շաբաթվա ընթացքում տալիս էինք բոլոր այն տեղեկությունները, որոնք Պաշտպանության նախարարությունը պահանջում էր մեր կոնտրագենտներից։ Ի վերջո մեզ հայտնեցին, թե իբր մենք չենք տրամադրել որոշ ապրանքների ընդունման-հանձնման ակտեր», – «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է «ՕՐՍԻՍ»-ի ներկայացուցիչը՝ ավելացնելով, թե իրենք դիմել են Վերաքննիչ հանձնաժողովին, որից հետո իրենցից պահանջել են տենդերին անմիջականորեն չառնչվող փաստաթղթեր և ի վերջո հանձնաժողովի արձանագրության վրա դրել են «հույժ գաղտնի» կնիքը, թեև մրցույթը, «ՕՐՍԻՍ»-ի ներկայացուցչի խոսքերով, բաց է եղել և գաղտնի չի եղել։

«ՌԻԱ»-ի հոդվածի հեղինակն էլ չի զլացել և այս համատեքստում «իմիջիայլոց» խցկել է իր զրուցակցի փաստացի սպառնալիքը հայկական կողմին՝ թե «ստեղծված իրավիճակը սպառնում է վիժեցնել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցման նախագիծը։ Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը ստեղծվելու է ռուսաստանյան ներդրումների հիման վրա, խոսքը մի քանի միլիոն դոլորի մասին է»։

«ՕՐՍԻՍ»-ի հայ ռեզիդենտները

Ամբողջ հարցը, սակայն, այն է, որ խնդիրն իրականում ոչ թե անմիջականորեն ռուսաստանյան «ՕՐՍԻՍ» ընկերության հետ է, այլ «ՕՐՍԻՍ»-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ է։ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում կան տվյալներ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի մասին, որը գրանցվել է 2017 թվականին։ Ընկերության հիմնադիրներն են Արթուր Գալստյանը և Գևորգ Մանուկյանը: Երկուսն էլ ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներ են։ Արթուր Գալստյանը գործող պաշտոնյա է, գնդապետի կոչում ունի։ 2017 թ․ հոկտեմբերից նա զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետի պաշտոնը։ Իսկ Գևորգ Մանուկյանը պահեստազորի սպա է։ Ի դեպ, ուշագրավ է այն, որ այս աղմուկից հետո Զինված ուժերի Գլխավոր շտաբում բարձր պաշտոն զբաղեցնող Արթուր Գալստյանը դադարեցրել է իր մասնակցությունը նշված ընկերությանը (տե՛ս կից նկարը)։

Անձնական խնդիր և բիզնես շահեր

Գործին քաջատեղյակ մեր աղբյուրը հայտնում է, որ թեև «ՕՐՍԻՍ»-ը փորձում է «ՌԻԱ Նովոստիի» հոդվածի պես տեղեկատվական արշավներով մամուլում աղմուկ բարձրացնելով և իր հետ կապված հայաստանյան որոշ շրջանակների օգնութամբ քաղաքական աստառ տալ  զենքի մատակարարման մրցույթի հետ կապված գործին և հարցը տանել դեպի քաղաքական հարթություն, հայաստանյան որոշ քաղաքական-լրատվական շրջանակներ էլ ակնհայտորեն առիթը բաց չեն թողնում Հայաստանի գործող կառավարության և ՊՆ-ի ղեկավարության վրա «բոչկա գլորելու» և դրա հաշվին քաղաքական միավորներ հավաքելու, նույնիսկ եթե դա կարող է վնասել Հայաստանի ազգային շահերին, արտաքին քաղաքական շահերին և մասնավորապես Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերություններին, այնուամենայնիվ, սա անձնական հարթությունում գտնվող և ըստ էության, կոռուպցիոն որոշ դրսևորումներ ունեցող բիզնես խնդիր է, որում կոնկրետ զինվորականներ կոնկրետ շահեր են ունեցել, և այդ շահերը սպասարկվել են տևական ժամանակ։ Բայց հիմա, երբ նոր կառավարությունը լայնածավալ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, ՊՆ ղեկավարությունն էլ շարունակում է հակակոռուպցիոն արշավի շրջանակներում քայլեր ձեռնարկել ներքին բարեփոխումների ու համակարգի ինքնամաքրման ուղղությամբ, այդ զինվորականներին այլևս չի հաջողվում  նույն մեթոդներով բիզնես գործունեություն ծավալել և շահույթներ ստանալ՝ այդ թվում «իրենց ագահության պատճառով»։

«Դրա համար էլ հիմա փորձում են հարցը տանել քաղաքական տիրույթ ու Ռուսաստանի կամ ՌԴ ազդեցիկ դեմքերի միջոցով ճնշում գործադրել Հայաստանի վրա», – ասում է մեր զրուցակիցը։

Փաստաբանի հաղորդումը ՀՀ Քննչական կոմիտեին

Ինչ վերաբերում է բուն քրեական գործին, ապա ինչպես արդեն նշել ենք վերևում՝ այն հարուցվել է Հայաստանում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հաղորդման հիման վրա։ Սիրունյանը, ինչպես գրում է Panorama.am-ը, հաղորդում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե՝ «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով, փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ»:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Նաիրա Հարությունյանը կայքի հետ զրույցում ասել է, որ «Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 17.08.2019 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:

ԾԱՆՈՒՑՈՒՄ-1
Քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս`պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»։

Ինչո՞ւ գործարքը չի կայացել

Այդուհանդերձ, այս խրթին ու խճճված պատմության մեջ կան մի շարք մութ հանգամանքներ և առանցքային նշանակության հարցեր, որոնց պատասխան առայժմ չի տրվել:

Մասնավորապես, կոռուպցիայի դրսևորում չէ՞ արդյոք այն, որ ՀՀ ԶՈՒ-ի բարձրաստիճան զինվորականները ստեղծում են մասնավոր ընկերություն և որպես կապող օղակ զենք արտադրող օտարերկրյա ընկերության և ՊՆ-ի միջև՝ զբաղվում իրենց իսկ բանակին զենք-զինամթերքի մատակարարմամբ:

Երկրորդը, ի՞նչ է նշանակում «ՌԻԱ»-ի հոդվածում տեղ գտած այն ձևակերպումը, թե «շուտով, սակայն, հայտնի դարձավ, որ մրցույթը փակվել է՝ առանց պատճառների բացատրության»: Այսինքն՝ մրցույթը սկզբում բաց էր, ոչ գաղտնի, հետո փակվել է՝ դառնալով գաղտնի՞: Մեր աղբյուրն ասում է, որ մրցույթի՝ ի սկզբանե բաց լինելն անտրամաբանական կլիներ. այն չէր կարող բաց լինել, քանի որ այն վերաբերում է ռազմական գաղտնիքի տարր պարունակող հատուկ սարքավորումների:

Թե՞ խոսքն այն մասին է, որ մրցույթն ինչ-որ պահի չեղարկվել է, ինչի հետևանքով դադարեցվել է «ՕՐՍԻՍ»-ի մասնակցությունը նշված մրցույթին: «ՕՐՍԻՍ»-ն էլ դիմել է Վերաքննիչ հանձնաժողովին, որը, սակայն, մերժել է մրցույթին մասնակցելու իրենց հայտը: Եվ այդ մերժման պատճառաբանությունները «կեղծ» համարելով՝ «Օրսիս Արմս» ՍՊԸ-ի փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե:

Բայց ինչո՞ւ է «ՕՐՍԻՍ»-ի հայտը մերժվել, եթե այս ընկերությունը, ինչպես «ՌԻԱ»-ի թղթակիցն է գրում, կարողացել է բավարարել ՀՀ ՊՆ-ի հայտարարած մրցույթի որակավորման պահանջները:

Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ի և «ՕՐՍԻՍ»-ի գործարքի ձախողման հնարավոր պատճառներից կարող է լինել ոչ միայն հանգամանքը, որ այս գործարքին ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ-ի բարձրաստիճան սպաներ, այլև այն, որ «ՕՐՍԻՍ»-ը, մեր աղբյուրների հաղորդմամբ, փորձել է մարտականի անվան տակ որսորդական մակարդակի սարքավորումներ «անցկացնել», այն էլ՝ կրկնակի, եռակի գներով: Խոսքն այդ նույն հատուկ սարքավորումների մասին է, որոնց տեսակը չենք կարող նշել գաղտնիության պատճառով:

Ամեն դեպքում վերոնշյալ հարցերը շարունակում են օդում կախված մնալ, և դրանց վերջնական պատասխանները պիտի փորձի գտնել և հանրությանը ներկայացնել քննչական մարմինը:

ԾԱՆՈՒՑՈՒՄ-2

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում