Monday, 13 05 2024
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Մեծ վտանգ եմ տեսնում այդ որոշման մեջ. ծեծ, սպանություն՝ ռուսական ռազմաբազայից ստացած վնասները բոլորին են հայտնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արկադի Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան,  ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի՝ Հայաստան  և մասնավորապես Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազա այցելությունից պարզ դարձավ, որ բազան արդիական նոր սպառազինություններով ու տեխնիկայով է համալրվելու։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

Ես վաղուց եմ նշել՝ այդ բազայի պոտենցիալը պետք է ոչ թե կրկնապատկվի, այլ ընդհանրապես այդ բազան պետք է վերացվի որպես այդպիսին։ Այն մեծ վտանգ է ներկայացնում ու դարձնում թիրախ զանազան ուժերի համար։

Կրկնում եմ՝ այդ բազան պետք է վերացվի՝ ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Միխեիլ Սաակաշվիլին վերացրեց Վրաստանում առկա ռուսական բազան։ Իմիջիայլոց, այդ բազան գրեթե ամբողջ կազմով տեղափոխվել  է Վրաստանից Հայաստան։ Թե ինչպիսի վնասներ ենք մենք կրել այդ բազայի առկայությունից՝ բոլորին հայտնի է. քանի մարդկանց են ծեծել, սպանել, գնդակահարել գիշերվա հազարին՝  մենք  այդ ամենը գիտենք։ Մենք նաև գիտենք, թե ինչպես են ընթացել դատաիրավական պրոցեսները այդ ոճրագործությունների հետ կապված։ Նախ՝ մեր բյուջեի համար է հավելյալ, ոչ մեկի համար անհրաժեշտություն չունեցող ծանրություն, իսկ ռազմաքաղաքական տեսանկյունից շատ վտանգավոր երևույթ է մեզ համար։

– Իսկ ի՞նչ նպատակով է Ռուսաստանն այժմ հզորացնում այդ բազայի ռազմական պոտենցիալը։

– Դա պետք է կապել այն իրադարձությունների հետ, որ տեղի են ունենում Սիրիայի հյուսիսային տարածքներում։ Նաև՝ Պուտին-Էրդողան պայմանավորվածությունների շրջանակներում է։ Ռուսաստանն ու Թուրքիան ձեռք ձեռքի տված  այնքան են  մերձեցել, այնքան են համապատասխանեցրել իրենց ագրեսիվ ընդհանուր նկրտումները, որ հասկանալի է այս ամենը։ Ռուսներն ավելի շատ ուժ են ուզում կուտակել այս տարածաշրջանի սահմանամերձ գոտում, որը մեր երկիրն է՝ Հայաստանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում  կարողանան գործածել։ Նախ՝ այստեղից ավելի մոտ է՝ հեռահար հրթիռներ պետք չէ օգտագործել, և զորքը շատ արագ կարելի է տեղափոխել համապատասխան շրջան։ Ինչպես հայտնի է, հիմա ռուսական ռազմական ոստիկանությունն է վերահսկում իբրև թե քրդերի հեռացումը, դա էլ, իմիջիայլոց, Ռուսաստանի դիվանագիտության  հատուկ գործողությունն է։ Մենք հիշում ենք՝ ոչ  վաղ անցյալում ռուսները նույնպես քրդամետ քաղաքականություն էին վարում, բայց հիմա կտրուկ փոխեցին իրենց տրամադրվածությունը ու մերձեցան Թուրքիայի հետ։ Ամեն դեպքում դա մեզ համար շատ մեծ վտանգ է պարունակում, և ես դա շաղկապում եմ  Սիրիայում տեղի ունեցող  իրադարձությունների հետ։

– Հայաստանում ՌԴ դեսպանն է խոսել  բազայի գոյությանը դեմ արտահայտվողների մասին և նշել, որ այդ խմբերը սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում։ Ի՞նչ կասեք իր այդ դիտարկման մասին։

Կարծում եմ, որ բոլոր տեսակի սեպերը, որոնք խրվում են հայ-ռուսական հարաբերություններում, դրանց բոլորի արմատները գտնվում են Ռուսաստանում ու Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության շրջանակներում։ Գյուլնազ տատի հեքիաթների նման մի բան է դարձել, պարզապես ձանձրացնում է։

Դուք հիշատակեցիք Ռուսաստանի դեսպանատան արձագանքը։ Նաև բավականին տարակուսելի է այն արձագանքը, որը հնչեցվեց Ռուսաստանի դեսպանատան կողմից, և որն առնչվում էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի որոշմանը, որովհետև այնտեղ էլ հնչեցին ոչ միանշանակ կարծիքներ։ Կարելի է եզրակացնել, որ ռուսների համար դա այնքան էլ հաճելի գործողություն չէր։ Չնայած այն չունի կտրուկ օրենսդրական նշանակություն ունեցող գործողություն, բայց իրենք այդ փաստի տակ քողարկում են  նաև հայ-ամերիկյան մերձեցման հեռանկարները, բայց դա իրենց ամենևին ձեռնտու ու շահավետ չէ։ Ռուսաստանի կողմից հնչող հայտարարությունները վաղուց արդեն նորություն չեն, հենց այդպես էլ պետք է լինի։ Ինքներս մեզ համար պետք է որոշենք, թե ինչ ուղիով ենք ընթանալու հեղափոխության շարունակության ճանապարհին, ուր ենք գնում, ում հետ ենք ուզում գնալ և վերջնականապես ինչ ենք ուզում մեր երկրի համար ապահովել։ Ո՛չ հասարակության և ոչ էլ, առավել ևս, իշխանության շրջանակներում ես միանշանակ կայացված որոշում առայժմ չեմ տեսնում։ Քաղաքակիրթ աշխարհը մեզ ուշադիր հետևում է և շատ հարցերի պատասխաններ մինչ օրս չի կարողանում ստանալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում