Տնտեսական աճին նպաստելու համար պահանջվում է համագործակցություն տարբեր երկրների միջև: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի տարածած կոմյունիկեում, գրում է ITAR-TASS-ը:
«Ուժեղ, համընդհանուր և կայուն համաշխարհային տնտեսական աճին աջակցելու համար անհրաժեշտ կլինի քաղաքականության և համագործակցության կարգավորումը»,- նշվում է փաստաթղթում: Դրա հեղինակների կարծիքով`Համաշխարհային բանկը և ԱՄՀ-ն, ինչպես նաև այդ կառույցների մեջ մտնող բոլոր երկրները պետք է համագործակցե հստակ և պատասխանատու տնտեսական քաղաքականություն ունենալու համար:









































