Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Դավիթ Սանասարյանի գործով արդեն իսկ որոշակի ուղղորդում նկատելի է. ինչ կպարզվի քննության ընթացքում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 242 հոդվածի առաջին մասով։ Գործն ուղարկվել է դատախազություն։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այս տարվա սեպտեմբերի 12-ին, սակայն այդ մասին հայտնի դարձավ միայն հոկտեմբերին՝ կայքերից մեկի հրապարակումից։ Դավիթ Սանասարյանը, սակայն, ֆեյսբուքյան իր էջում նախ հերքեց այդ լուրը, այնուհետև, երբ այդ կայքը որոշ տեսանյութեր հրապարակեց, Սանասարյանը ներկայացրեց կատարվածի իր վարկածը։ Ըստ նրա՝ ոչ թե վրաերթ էր եղել, այլ «երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է մեքենային, ընկել գետնին»։ Դավիթ Սանասարյանը գրել էր, թե մարդասիրությունից ելնելով՝ նրանց հետ գնացել է բժշկական կենտրոն։ Ուշագրավ է, սակայն, որ բժշկական կենտրոնից պատահարի մասին Ճանապարհային ոստիկանությունում դեպքի օրն ահազանգ չի ստացվել, ոչ էլ բժշկական կենտրոնից են ոստիկանություն ահազանգել՝ վնասվածքով երեխայի բուժօգնության տեղափոխվելու մասին, թեև ցանկացած վնասվածքով բուժօգնության տեղափոխվելու դեպքի մասին բժշկական կենտրոնից պարտավոր են տեղեկացնել ոստիկանությանը։

Ուշագրավ է նաև այն, որ երեխայի մայրը սկսել էր խոսել դեպքից շատ ուշ, ըստ էության, երբ սկսել էր գումար պահանջել Դավիթ Սանասարյանից, որը տալ, վերջինս հրաժարվել էր։ Այդ մասին խոսել է նաև Սանասարյանը։

Ուշագրավ է, որ այս դրվագով էլ է քրեական գործ հարուցվել։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ այդ մասով ևս հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է մամուլի այն հրապարակումների առթիվ, համաձայն որոնց՝ Դավիթ Սանասարյանը երեխայի մորը մեղադրում է իրեն շանտաժի ենթարկելու մեջ: Նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել առ այն, որ երեխայի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանից պահանջել է գումար՝ սպառնալով, որ այն չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհրապարակի: Քրեական գործը դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու հանձնարարությամբ:

Դավիթ Սանասարյանի պաշտպանները՝ Ինեսսա Պետրոսյանը և Արսեն Սարդարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ քրեական գործի մասին իրենք որևէ տեղեկություն չունեն, իրենց որևէ մեկը ոչինչ չի ասել։ «Մենք դեռ որևէ հստակ տեղեկություն փոխանցել չենք կարող։ Ճշտենք, հասկանանք, նոր հնարավոր կլինի ինչ-որ բան ասել»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչպես են գնահատում այս քրեական գործը, կային արդյոք բավարար հիմքեր, թե սա կրկին համարում են շինծու քաղաքական հետապնդում, Պետրոսյանը պատասխանեց. «Երբ որ հասկանանք՝ ինչ է կատարվում, հնարավոր կլինի խոսել։ Հնարավոր է, որ այդ տիկինը ուղղորդված է խոսում, ուղղորդված է ինչ-որ գործողություններ անում։ Ամեն դեպքում արդեն իսկ որոշակի ուղղորդում նկատելի է։ Այդ կապակցությամբ առաջիկայում մեր կողմից հայտարարություններ կլինեն»։ Պետրոսյանը չցանկացավ այս պահին նշել ուղղորդողների անունները։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործերը հետապնդում չի համարում։ «Միջադեպ է եղել, քննություն կգնա, ու իրականությունը կպարզվի։ Սպասենք քննության արդյունքներին»,- ասաց իրավապաշտպանը։

Մեր դիտարկմանը՝ տարօրինակ չի համարում, որ դեպքի մասին խոսվեց որոշակի ժամանակ անց, այն էլ որոշակի շրջանակների կողմից, Սաքունցը պատասխանեց. «Սա վկայում է այն մասին, որ իրավապահ համակարգը պետք է արմատապես փոփոխության ենթարկվի, որ իրավապահ համակարգը սկսի առաջնորդվել բացառապես օրենքով»։

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում