Հայտնի ռեփեր Նիկի Մինաժը և նրա նորելուկ ամուսինը նկարահանվել են Հելոուինի համար թեմատիկ ֆոտոշարքում: Երգչուհին անսովոր ձևով առաջին անգամ ցույց է տվել իր նշանադրության մատանին: Լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են աստղի Instagram-ի էջում:
https://www.instagram.com/p/B4P49v0HBuj/?utm_source=ig_embed
Բոլոր սրբերի օրվա համար Մինաժը ընտրել է սպիտակ կորսետ՝ ասիմետրիկ շիֆոնե փեշով, երկարաճիտ սև կոշիկներ և կաշվե բաճկոն: Աստղի կրծքին երևում է սրտի պատկեր:

Նրա ամուսինը՝ Քենեթ Փեթին, ընտրել է ջինսե հագուստ, բազմագույն սվիտեր և կարմիր մարզակոշիկներ, գլխարկ: Նրա դեմքին կարծես արյուն է քսված։












































