3D տպիչը դիզայներներին հնարավորություն է տալիս հետաքրքիր առարկաներ ստեղծել: Նորաձև ժամացույցների rvnDSGN ապրանքանիշը մշակել է յուրահատուկ ժամացույց:
3D տպիչի շնորհիվ հայտնի դիզայներ Զաք Ռեյվենին հաջողվել է այնպիսի դետալներ ստանալ, որոնք հնարավոր չէ սովորական մեքենաներով: Արտադրության գործընթացը սկսվում է տիտանի բարակ շերտից, այնուհետև լազերը փոշին շերտ առ շերտ հալեցնում է այնքան, մինչև ստացվում է վերջնական տեսքը:
rvnDSGN-ը համագործակում է Worn & Wound ընկերության հետ, որը գոտիներ և կապիչներ է մատակարարում:
Ժամացույցի ապակին շափյուղայից է:







































