«Ծնողը ոչ թե ջուրը պետք է շփցներ գլխին, այլ լուսամուտը պիտի բացեր ու տենց տականք քննիչին լուսամուտից ցած գցեր, որ էդ տականքները չապրեն ու զինվորի կյանքի վրա տենց կեղտոտ բաներ չանեն»,- վրդդովված ասաց սպանված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ քննիչների ստերը պետք է չափ ու սահման ունենան. «Հերիք չի՝ զինվորի գլուխը դու ուտում ես, դիակը բերում դնում ես ծնողի առաջ, մի հատ էլ ադալժենիով ես խոսում, այ տականքներ: Դուք քննիչներ չեք, դուք հանցագործ եք»:
Սպանված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն էլ հավելեց, որ նախկին համակարգի քննիչների վրա պետք է վերահսկող դնեն. «Մեղավորներին թողած՝ պետք է քննիչներին դատեն, որովհետև իրենք են կոծկել այս բոլոր սպանությունները»:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: