Հալեպում զինվորական թեժ բախումները շարունակվում են:
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի Facebook-ի էջը՝ զինյալ խմբավորումները տասնյակ արկեր են նետել Հալեպի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Նոր գյուղ հայաշատ թաղամասում՝ մարդկային և նյութական լուրջ վնասներ հասցնելով բնակչությանը:
Արձանագրվել են հայ և այլազգի վիրավորներ, զոհեր: Ըստ ճշտված տեղեկությունների՝ ազգությամբ հայ զոհերն են՝ Սագո Աշնալըքյանն ու Լևոն Գևորգյան։
Վիրավոր հայերն են՝
Վրեժ Եագուպյան
Ժագ Տեկիրմենճյան
Հարութ Աբիկյան
Արաքսի Օրուլյան
Հասմիկ Մանուել-Թութունճյան
Կարո Քարակյուլլեյան
Պարբերականը կոչ է անում զգույշ լինել, հեռու մնալ պատուհաններից և պատշգամներից, իսկ պայթյունների ձայն լսելու դեպքում դուրս չգալ:












































