Sunday, 12 05 2024
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ

Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը բարկացած դուրս են եկել ԱԽ նիստից և հայտնել՝ «սրանք ուզում են Մեղրին տալ»

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին անդամ Ռուզան Խաչատրյանը տևական ժամանակ Հայաստանում չի ապրում: Հայաստանից հեռանալու  պատճառներից մեկը քաղաքական իրադարձություններն էին, ներքաղաքական վայրիվերումները, որոնց մասնակիցն է եղել նա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռ. Խաչատրյանը հավաստիացրեց՝ հենց որ հնարավորություն է ստեղծվում, իսկույն Հայաստան է գալիս: Անդրադառնալով հարցին, թե անցնելով հետընտրական հուսախաբությունների միջով, արդյո՞ք չի ափսոսում, որ այդպիսի գին վճարեց, Ռ. Խաչատրանը պատասխանեց՝ երբեք. «Այդ գինը վճարեցի ես անձամբ, ինչպես նաև մեր սերունդը, որը պայքարում էր տարիներ շարունակ, և այսօր պայքարը հաղթանակով ավարտվեց: Անշուշտ, այն, որ մեր լուման էլ կա այդ հաղթանակի մեջ, մեզ ոգևորում է»:

ՀԺԿ-ում երբևէ Կարեն Դեմիրճյանի հետ խոսվե՞լ է Մեղրիի տարբերակի մասին՝ որպես բանակցային թեմա: Անդրադառնալով այս հարցին՝ Ռ. Խաչատրյանը նշեց, որ շատ կարճ ժամանակ է կարողացել շփվել Կ. Դեմիրճյանի հետ. «98թ. նախագահական խայտառակ ընտրություններից հետո որոշեցի դառնալ կուսակցության անդամ, լրագրողի համար դա շատ ծանր որոշում է, Կարեն Դեմիրճյանը վստահություն էր ներշնչում, բացի դրանից՝ հիմնականում անարդարություններն ինձ դրդեցին գնալ այդ քայլին… Մի քանի անգամ զրուցել եմ Կարեն Դեմիրճյանի հետ, բայց Մեղրիի թեմայով նա ինձ հետ չի խոսել: Բայց Հոկտեմբերի 27-ից հետո ես զրուցել եմ նրա վարորդի հետ և հոդված եմ գրել այդ թեմայով: Վարորդը պատմեց, որ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը բարկացած դուրս են եկել Անվտանգության խորհրդի նիստից՝ այլայլված դեմքով: Կարեն Դեմիրճյանը նստել է մեքենան և ասել. «Քշի՛ տուն, սրանք ուզում են Մեղրին տալ»:

Ռ. Խաչատրյանը ոճրագործությանը հաջորդած ժամանակահատվածում Հոկտեմբերի 27-ի գործով լրագրողական հետաքննություն է անցկացրել, և հավաքված նյութերը պաշտոնապես հանձնել է Հոկտեմբերի 27-ի գործով զբաղվող նախկին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Ռ. Խաչատրյանի խոսքով՝ կարևոր է այդ օրն ԱԺ-ում վիրավորներին բուժօգնություն ցույց տվող բուժքրոջ հետ հարցազրույցը: «Նա ականատես է եղել, թե ինչպես է Կարեն Հունանյանը խոսել մեկի հետ, որը հենց ԱԺ նիստերի դահլիճի դռան ետևում է եղել: (Ի դեպ հենց այնտեղ է սպանվել Ռուբեն Միրոյանը, ով լսելով կրակոցները՝ դուրս էր եկել իր սենյակից՝ տեսնելու, թե ինչ է կատարվում ԱԺ դահլիճում): Կարենը հարցրել է՝ ո՞վ է, դռան ետևից ասել են՝ մենք ենք: Այսինքն՝ այդ հինգ ահաբեկիչներից բացի՝ եղել է առնվազն մեկ անձ ևս, եթե ոչ ավելին: Այդ բացահայտումից հետո բուժքույրը և բժշկուհին շատ արագ հայտնվեցին ԱՄՆ-ում: Իսկ հետո հայտնի դարձավ, որ այդ բուժքույրը կասկածելի պայմաններում մահացել է…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում