Թել Ավիվում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի 2014թ. առաջնությունը: Կանանց մրցապայքարի գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Հռիփսիմե Խուրշուդյանը:
Հռիփսիմեն, երկարատև դադարից հետո վերադառնալով մրցահարթակ, պոկում վարժությունում ցույց տվեց 102 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 130 կգ ծանրաձողը:
Երկամարտի 232 կգ արդյունքով Հռիփսիմեն գրավել է 5-րդ տեղը: Չեմպիոն է դարձել Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Կաշիրինան:










































