Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter ընկերությանը մեղադրելէ հարկերի վճարումից խուսափելու մեջ և խոստացել է հետաքննություն սկսել: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Twitter, Youtube և Facebook միջազգային կորպորացիաները ստեղծված են շահույթ ստանալու համար: Իսկ Twitter-ը նաև խուսափում է հարկերից, մենք կհետաքննենք այդ գործը»,- ասել է Էրդողանը: