Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի ընկեր Փիթեր Ֆրիսթոունը, որը երգչի անձնական օգնականն ու թիկնապահն էր, հայտարարել է, որ դեմ է «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի սիքվելի նկարահանմանը, հաղորդում է NME.com-ը:
Նրա խոսքերով, ժապավենում պետք չէ ցուցադրել Մերկուրիի մահը:
«Ես չեմ կարծում, որ հարկավոր է, որ որևէ մեկը դա տեսնի»,- ասել է Ֆրիսթոունը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրեն դուր է գալիս «Բոհեմյան ռապսոդիան»:








































