Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Նոր իշխանությունները կոմպրոմիսի են գնում նախկինների հետ. ինչու աղմկոտ քրեական գործերը իրավական հետևանք չեն ունենում

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեև դեռևս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի գործունեության ընթացքում հայտնաբերվել են հանցավոր մի շարք դրսևորումներ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։ Արդյունքում հարուցվել էր նոր քրեական գործ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նկատի ունենալով, որ համալիրի փաստացի սեփականատիրոջ Ռուզաննա Բեգլարյանի և նրա ամուսնու՝ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ քրեական գործ էր քննվում ՀՔԾ-ում։

Ներկայումս պարզվում է, սակայն, որ հարկային չարաշահումների համար ոչ Վաչագան Ղազարյանին (Սերժի Վաչո), ոչ էլ նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։ Ավելին՝ նախաքննական մարմինը պարզապես շրջանցել է հարկային չարաշահումների թեման։

Նրանց մեղադրանք է առաջադրված միայն հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու հանցակազմով, որի մասին հայտնի էր դարձել դեռևս 2018 թվականի հունիսի 22-ին, երբ Վաչագան Ղազարյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն 110 հազար 400 դոլար, 35 մլն ՀՀ դրամ, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2.000 ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց։

ՀՔԾ-ն նաև տեղեկացրել է, որ Վաչագան Ղազարյանը նախաքննության ընթացքում վերականգնել է 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքերով՝ նոր իշխանությունների, իրավապահ մարմինների այս գործելակերպն այնքան էլ ընդունելի չէ։ Մեկ լսում ենք աղմկոտ քրեական գործի մասին, ապա մի քանի ամիս անց որևէ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այդ քրեական գործը կարճվել է, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին էլ առաջադրված մեղադրանքը հանվել, փոփոխվել ու մեղմացվել։ «Նոր իշխանությունները փաստացի ընտրել են այս գործելաոճը և գնում են այդ ճանապարհով՝ դա համարելով օրինական գործընթաց։ Նոր իշխանությունները օրինական գործընթաց են համարում գաղտնի հանձնարարականները։

Այդքանից հետո արդեն ոչինչ չկա ավելացնելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը՝ նկատելով, որ ցավալի է, որ հեղափոխությունից հետո հարուցված տասնյակ աղմկոտ քրեական գործերով դեռևս լուրջ, որոշակի իրավական գործընթաց չկա։ «Ցանկալի կլիներ, որ ամեն ինչը օրինական ճանապարհով լիներ, բայց իշխանությունները ընթացող պրոցեսները այլ կերպ են ձևակերպում, փաթեթավորում։ Սա նշանակում է կոմպրոմիսի գնալ նախկինների հետ։ Բացի դրանից՝ մենք չգիտենք ընթացող գործընթացների իսկությունը, հանրությանը տեղեկություններ չեն տրամադրվում ու մեկ էլ հայտնվում են տեղեկություններ, որոնք մտահոգիչ են։ Բայց մենք ուրիշ հետևանքներ կուզենայինք տեսնել՝ ավելի իրավական ու ավելի արդարացի»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Ինչ վերաբերում է ապօրինի հարստացման հանցակազմին, ապա ուշագրավ է, որ 1 տարուց ավելի քննելով այս մեղադրանքը, դեռ որևէ էական տեղաշարժ չկա։

Խնդիրը, ըստ էության, մեծապես պայմանավորված է նրանով, որ այդ հանցատեսակը նոր է, և քննիչները դրա հետ վարվելու, քննելու որևէ փորձ չունեն։

Նշենք, որ ներկայումս ապօրինի հարստացման մեղադրանքով կա երկու քրեական գործ. ինչպես արդեն նշեցինք՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի, ինչպես նաև Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ու նրա ընտանիքի մասով։ Երկուսի դեպքում էլ կեղծ հայտարարագրեր են ներկայացվել, և թաքցվել են իրական եկամուտները։

Լևոն Սարգսյանի որդու բնակության վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել էին 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր, որը ո՛չ Լևոն Սարգսյանի, ոչ էլ որդու և դստեր հայտարարագրերում արտացոլված չի եղել։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին, ապա նա ձերբակալվել էր անցած տարի հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: Նա կալանավորվել էր և այդ որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարանում։ Ապա Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավով ազատ էր արձակվել և այսպես՝ աստիճանաբար «մուծվելով», թերևս, առաջիկայում ամբողջությամբ կազատվի քրեական պատասխանատվությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում