Sunday, 05 07 2026
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ

Դավիթ Սանասարյանի գործը նոր Հայաստանում կարևոր է, բայց, ցավոք, նոր իշխանությունները որդեգրել են նախկինների գործելաոճը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի հայտնի գործի դատավարությունը: Ինչպես հայտնի է, Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ն մեղադրում է կոռուպցիայի համար: Գործը սկսվել էր դեռևս Արթուր Վանեցյանի պաշտոնավարման շրջանում, երբ ԱԱԾ պետը պնդում էր, որ մեղադրանքը հիմնավոր է: Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ մեղադրանքը շինծու է: Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունը չազդեց գործի վրա, և այն, այսպես ասած, չկարճվեց և հիմա դատավարության փուլում է:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս գործը հետաքրքիր և կարևոր է համարում նաև քաղաքական տեսանկյունից։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Համբարյանն ասաց՝ գործը ստացել է քաղաքական աստառ, որովհետև մեղադրյալը պատահական մարդ չէր՝ ՊՎԾ պետն էր, վարչապետ Փաշինյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը և, ինչպես մամուլն է գրում՝ վարչապետի թիմի «սորոսական» թևի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկը. «Երբ գործը ձնագնդի նման աճեց ու դարձավ քրեական գործ՝ շատերը նշեցին, որ դա քաղաքական պատվեր է և սարքվել է ուժայինների կողմից։ Նույն Դավիթ Սանասարյանի ընկեր Դանիել Իոաննիսյանը բացահայտ մեղադրեց ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին այս գործը Դավիթ Սանասարյանի գլխին սարքելու մեջ, ինչպես նաև կան մեղադրանքներ առողջապահության նախարարի հասցեին․ Ուստի, գործը, քաղաքական աստառ ստանալով, մտավ եզրափակիչ փուլ»։

Ըստ Համբարյանի՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի վճիռը, այն կմեկնաբանվի քաղաքական տեսանկյունից. «Եթե Դավիթ Սանասարյանը հաղթանակ տանի՝ քաղաքական տեսանկյունից դա կնշանակի, որ պարոն Փաշինյանի թիմի սորոսական թևը խոշոր հաղթանակ է տանում, գուցե պայմանավորեն նաև Փաշինյան-Վանեցյան սուր հարաբերություններով՝ առ այն, որ Սանասարյանին հաղթանակ շնորհելով՝ հարված կհասցվի Վանեցյանին, իսկ պարտության դեպքում՝ հակառակը կնշվի, որ սորոսական թևը պարտություն է կրում։ Ես երկրորդ վարկածը գրեթե բացառում եմ, համոզված եմ, որ Դավիթ Սանասարյանն անմեղ կճանաչվի ու կվերադառնա իր պաշտոնին»։

Մեր զրուցակիցը նշեց՝ եթե դատական պրոցեսն արդար ընթանա, ապա կարելի է այս գործը որպես լավ նախադեպ որակել՝ առ այն, որ քրեական գործ կարող է հարուցվել անգամ գործող պաշտոնյայի նկատմամբ։ «Բայց քանի որ գործող իշխանությունները որդեգրել են նախկինների գործելաոճն այն իմաստով, որ ամեն ինչ պետք է իրենց ծառայի՝ ես արդարադատության չեմ սպասում՝ հատկապես եթե կան մեծ շահեր ու դրանք վերաբերում են իշխանությունների ներսում գոյություն ունեցող տարբեր թևերին։ Եթե ես տեսնեմ, որ իշխանություններն իսկապես ցանկություն ունեն այդ վեթինգն իրականացնել՝ ես կհավատայի, բայց այդ վեթինգն այս պահին նշանակում է հետևյալը՝ նախկինում Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին եք ծառայել, հիմա՝ մեզ։ Գրեթե բոլոր ոլորտներում այս քաղաքականությունն է տարվում, իրավապահ ոլորտում, արդարադատության ոլորտում ես ժողովրդավարացում չեմ տեսնում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում