Ջեյմս Բոնդի մասին շարքից «Մեռնելու ժամանակը չէ» նոր ֆիլմում գործակալ 007-ը կարող է ամուսնանալ, հաղորդում է Mirror-ը:
Պարբերականի տվյալների համաձայն, ժապավենի ռեժիսոր Քերի Ֆուկունագան ֆիլմի ավարտի երեք տարբերակ է նկարահանել՝ տեղեկատվության արտահոսքից խուսափելու համար: Տարբերակում, որը կհայտնվի էկրաններին, մասնագետը կօգտագործի դրանցից մեկը:
Տարբերակներից մեկում Ջեյմս Բոնդն ամուսնանում է Մադլեն Սուոնի հետ: Նրա դերակատարը Լեա Սեյդուն է «Spectre»-ից:
Սեյդուն մարմնավորել է Սուոնին նաև նոր ֆիլմում, իսկ գլխավոր դերը կատարել է Դենիել Քրեյգը:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումներն ավարտվել են: «Կորեսպոնդենտը» նաև գրել է, որ Բոնդի 1965 թ.-ի ավտոմեքենան վաճառվել է աճուրդում:










































