Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Տեղի ունեցածը հայկական դիվանագիտության խայտառակ ձախողումն էր». Մնացականյանի «ծանր զրույցը» ծանր հետևանքներ կունենա՞

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հյուրընկալվել է բրիտանական BBC մեդիաընկերության «Hard Talk» (թարգմանաբար՝ «Ծանր զրույց») հաղորդմանը և իսկապես շատ ծանր զրույց է ունեցել հաղորդավար Սթիվեն Սակուրի հետ։ Հարցազրույցը հրապարակվել է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքում։

 Ծանր զրույց «ռինգում»

Այս հաղորդաշարը, որը հեռարձակվում է BBC-ի հեռուստաեթերով և ռադիոյով, բավական յուրօրինակ ձևաչափ ունի։ Զրույցին նախապես շատ լավ պատրաստված հաղորդավարը սադրիչ, ինչ-որ տեղ նաև տհաճ կամ ոչ այնքան հաճելի, անհարմար, բարդ հարցերով փորձում է «ծանր» վիճակի մեջ դնել իր զրուցակցին, որն էլ, ինչպես ասում են, պիտի կարողանա այդ հարցերի «տակից դուրս գալ»։ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ով լավ ծանոթ է «Hard Talk»-ի ձևաչափին, ասում է, որ «դա ռինգ է, որտեղ միշտ չափազանց լավ պատրաստված հաղորդավարը ծանր զենքերով մենամարտում է հյուրի հետ, և հյուրի վերապրելը կախված է միայն ու միայն հենց իր՝ հյուրի կարողությունից՝ լինել համոզիչ և ուժեղ»:

 Ծանր հետևանքներ կլինե՞ն

Ինչ վերաբերում է նշված հաղորդմանը, ապա Սակուրի և նախարար Զոհրաբ Մնացականյանի զրույցը, կարելի է ասել, իսկապես ծանր է ստացվել։

Զրույցի ընթացքում արծարծվել են մի շարք կարևոր հարցեր՝ կապված Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, նոր կառավարության բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության և այլ առաջնահերթ խնդիրների հետ։ Բայց առավել մեծ ուշադրություն է գրավել հարցազրույցի այն հատվածը, երբ խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Հաղորդավարը կասկածի տակ է դնում Արցախի հայկական լինելը, սակայն Հայաստանի արտգործնախարարը պատճաշ կերպով չի հակադարձում դրան։

Եվ հիմա հարցերը բավական կտրուկ են դրվում։ Նախ՝ կունենա՞ արդյոք այս «ծանր զրույցը» ծանր հետևանքներ արտգործնախարարի հետագա գործունեության համար։ Երկրորդ՝ սա բացասաբար կազդի՞  Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծման և հայկական շահերի վրա այս գործընթացում։

 BBC-ի ադրբեջանասիրության մասին

Հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցերի բովանդակությունն իհարկե լրիվ այլ թեմա է։ Ոմանք ասում են, որ BBC-ի հաղորդավարը իր «ադրբեջանամետ» հարցերով ըստ էության մեկ անգամ ևս ի ցույց դրեց Միացյալ Թագավորության առանձնահատուկ կապերը Ադրբեջանի հետ և կողմնակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ու մեկ անգամ չէ, որ BBC-ի կայքում հրապարակված տեքստերում տեղ են գտել ադրբեջանական կողմին ձեռնտու, Բաքվի պաշտոնական հռետորաբանության մեջ օգտագործվող ձևակերպումներ՝ «սեպարատիստներ», «օկուպացված տարածք» և այլն։

Lragir.am-ի վերլուծաբանը գրում է. «Հարցազրույցի հարցերն ընթերցելիս կամ դիտելիս տպավորություն է, որ հաղորդավարն Ալիևն է կամ Մամեդյարովը, կամ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, սակայն մյուս կողմից՝ Սթիվեն Սակուրն այլ կերպ հազիվ թե կարողանար զրույցը համապատասխանեցնել իր հաղորդման անվանմանը՝ ծանրացնել զրույցը»։

Ոմանք էլ ասում են, որ հաղորդավարը ոչ թե պաշտպանում է որևէ կոնֆլիկտի, վեճի այս կամ այն կողմին, այլ պարզապես նման հարցեր տալը իր ոճն է։

 Վիճահարույց դրվագը

Բայց մեզ այս պարագայում ոչ թե հաղորդավարի հարցերը, այլ ավելի շատ մեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պատասխաններն են հետաքրքրում։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Lragir.am-ի նույն մեկնաբանության մեջ նշում է, որ նախարար Մնացականյանն ընդհանուր առմամբ բավական արդյունավետ է արձագանքել Սակուրի ծանր հարցերին՝ բացառությամբ մեկ դրվագի, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջանի, այսպես ասած, պատմական ծագմանը, թե դա, ի վերջո, հայկակա՞ն հող է, թե՞ ադրբեջանական։

Սակուրը, նախ, քննադատում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնի՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» խոսքերի համար։ Ընդ որում, նկատենք, որ բրիտանացի հաղորդավարն օգտագործում է ոչ թե Արցախ, այլ Ղարաբաղ տեղանունը։ Փաշինյանի այդ հայտարարությունից նա, չգիտես ինչու, եզրակացնում է, որ նա խաղաղություն չի ուզում։

Մնացականյանը պատասխանում է, որ Հայաստանի վարչապետն իրապես խաղաղություն է ցանկանում, քանի որ նա շարունակաբար պնդում է, որ կարգավորումը, որին մենք պետք է հասնենք, պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար:

Հետո երբ խոսք է գնում միջազգային իրավունքի մասին, Հայաստանի արտգործնախարարն ասում է, որ «դրա շրջանակներում Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները»:

«Հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ», – ի պատասխան ասում է հաղորդավարը։

Մնացականյանը Սակուրի այս պնդմանը կարծես չի արձագանքում և, շարունակելով իր միտքը, ասում է. «Ոչ: Իմ ասածն այն է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվում են մեր հայրենակիցները, որոնց անվտանգության մասին մենք հոգ ենք տանում, մենք նրանց անվտանգության միակ երաշխավորն ենք, սակայն մենք հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը, որի շրջանակում Արցախի կարգավիճակը և անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթություններն են: Մենք հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը. մենք երբեք չենք շեղվել այդ խաղաղ կարգավորման գործընթացից…»։

Հենց սա է վիճահարույց այն դրվագը, որը լուրջ դժգոհություն առաջացրեց հայ հանրության շրջանում։ Սրանից տրամաբանական հարցեր են բխում՝ կարո՞ղ ենք արդյոք սա մեր դիվանագիտության ձախողումը համարել։ Եթե սա լուրջ ձախողում է, ապա այն բացասաբար կազդի՞ մեր շահերի վրա Արցախի հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացում։ Եվ բացի այդ, նման անհաջողությունները դիվանագիտական, քարոզչական ճակատում չե՞ն խորացնի աշխարհի, միջազգային հանրության՝ առանց այդ էլ խեղաթյուրված պատկերացումները Լեռնային Ղարաբաղի ու այս հիմնախնդրի էության մասին։

 Պահանջում են Մնացականյանի հրաժարականը

Արտգործնախարարի այս վրիպումից հետո որոշ գործիչներ, փորձագետներ նույնիսկ պահանջեցին նրա հրաժարականը։ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը այս հարցի կապակցությամբ տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, որ Մնացականյանը պարտավոր է վերադիտել իր հարցազրույցը և հրաժարական տալ։ Ապա ավելացրել է. «Այսպիսի ԱԳ նախարարի շռայլություն թույլ տալու իրավունք ուղղակի չունի Հայաստանը»:

 Խայտառակ ձախողում

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր հերթին «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, որ Զոհրաբ Մնացականյանի «թույլ, անդեմ ու պաշտպանվող վարքագիծը» և ընդհանրապես «հաղորդման ընթացքում տեղի ունեցածը հայկական դիվանագիտության խայտառակ ձախողումն էր, որը պետք է ունենա հետևանքներ»:

Ադրբեջանցիները կօգտվեն

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի (ՄԱՀՀԻ) փորձագետ Արմեն Վարդանյանը ևս տեղի ունեցածը լուրջ ձախողում է համարում։ Քաղաքագետը չի կարծում, թե նախարարի այս ձախողումը կազդի Արցախի շուրջ ընթացող բանակցային պրոցեսի վրա, բայց կարող է բացասական հետևանքներ ունենալ մեզ համար քարոզչական-տեղեկատվական պայքարի դաշտում:

«Զոհրաբ Մնացականյանը պետք է խոսեր միջազգային իրավունքի նորմերից մեկի՝ «right of remedial secession» (անջատում հանուն փրկության) մասին։ Չեմ կարծում, թե նախարարի այս լուրջ ձախողումը կազդի բուն հակամարտության և բանակցային գործընթացի վրա, բայց այն բացասական ազդեցություն կունենա քարոզչական դաշտում, և ադրբեջանցիները այս անհաջող ձևակերպումը կօգտագործեն քարոզչական նպատակներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վարդանյանը։

 Եթե չհակադարձեց՝ չի նշանակում, թե չգիտի պատասխանը

Բայց կան նաև այնպիսի գործիչներ, քաղաքագետներ, ովքեր փոքր-ինչ այլ տեսանկյունից են նայում հարցին և հակված չեն դրամատիզացնելու արտգործնախարարի հարցազրույցի վիճելի դրվագները։ Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ասում է, թե այնպես չէ, որ արտգործնախարարին այդ հարցազրույցի համար քննադատելու տեղ չկա, բայց պետք չէ դրանից հեռուն գնացող հետևություններ անել։ Մանոյանը Մնացականյանի ելույթը BBC-ի տաղավարում ձախողում չի համարում, սակայն նմանատիպ հարցերին, պնդումներին լիարժեքորեն չպատասխանելը, չհակադարձելը թերություն է համարում։ Դաշնակցական գործչի կարծիքով՝ այն, որ նախարարը չհակադարձեց «Ղարաբաղը հայկական տարածք չէ» պնդմանը, դեռ չի նշանակում, որ նա չգիտի դրա պատասխանը։

Կիրո Մանոյանը մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.  «Այնպես չէ, որ կարելի չէ քննադատել, բայց կարծում եմ՝ պետք է, նախ, հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Պարզ է, որ իր չպատասխանելը դեռ չի նշանակում, որ ինքը չգիտի դրա պատասխանը։ Ես կասեի՝ ոչ միայն Ղարաբաղի մասով, այլև ընդհանուր առմամբ նման զրուցավարի մոտ գնալը և ամեն ինչին չհակադարձելը, չպատասխանելը ինքնին թերություն է, որովհետև նաև այլ հարցեր կային։ Բայց ընդհանուր առմամբ ես ձախողում չեմ համարում հարցազրույցը։ Այդուհանդերձ, պարզ է, որ որոշ բաներ կարող էր ասել, և իր չասելը դեռ չի նշանակում, որ չգիտի պատասխանը։ Պարզ է, որ գիտի պատասխանը։ Պարզապես եթե այլ ոճի զրուցավար լիներ, օրինակ՝ Ամանփուրը լիներ զրույցը վարողը, կարծում եմ, որ շատ ավելի հաջող զրույց կստացվեր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում