Ռազմական ծախսերի հետ կապված ուզում եմ առանձնացնել, որ մենք այդ ոլորտում 2020 թվականի սկզբում ունենալու ենք ծախսեր, որոնք մի փոքր ավելի տրամաբանությամբ են արվելու։ Այս մասին այսօր, Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հույս ունեմ, որ վերջին շրջանի փոփոխությունների արդյունքւմ մենք կոռուպցիայի պայքարի ծավալները և շոշափելի արդյունքները կմեծացնենք և այդ արդյունքները կուղղվեն նաև Հայաստանի պաշտպանության և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։ Կարևոր է արձանագրել, որ մենք որոշակի տնտեսական ակտիվություն ենք ակնկալում նաև հարկային օրինագծի փոփոխությունների արդյուքում։ 2020 թվականին ուժի մեջ է մտնում հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն ամբողջ ծավալով և կարևոր է արձանագրել, որ մոտավոր շուրջ 200 հազար աշխատավարձ բարձրանալու է։ Քանի որ եկամտահարակի համահարթ դրույքաչափ ենք սահմանել, նրանց աշխատավարձի փաստացի տնօրինվող ծավալը կավելանա։












































