Մոտ հազար մարդ էր հավաքվել ուրբաթ երեկոյան Աթենքի կենտրոնում` ընդդեմ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի հանրահավաքի: Այս մասին գրում է «Նեա» թերթը:
Մոտ հազար մարդ է ուղևորվել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Սինթագմա հրապարակ, իսկ ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը:
Ցուցարարներն իրենց հետ ունեին «Մերկել, դուրս», «Հունաստանը գաղութ չէ» մակագրություններով պաստառներ և կարգախոսներ էին վանկարկում` ընդդեմ վարկատուների հետ համաձայնության:









































