Ցանկացած գրիպի նման վտանգավոր հիվանդության գլոբալ համաճարակը կարող է ամբողջ աշխարհում տարածվել ընդամենը 36 ժամվա ընթացքում և կյանքից զրկել տասնյակ միլիոնավոր մարդկանց: Նման եզրակացություն է արվել Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական հետազոտությունների կենտրոնի ուսումնասիրության մեջ:

Մասնագետների խոսքերով, համաճարակի դեմ կկարողանան պայքարել միայն 13 երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, Ֆրանսիան և Նիդեռլանդները:

Մասնագետները նշել են, որ հիվանդությունների տարածման մեծ արագությունը բացատրվում է ճանապարհորդելու մշտական հնարավորությամբ:
Այս առումով փորձագետները կոչ են արել լրացուցիչ միջոցներ հատկացնել պատվաստումների և անհրաժեշտ բժշկական սարքավորումների համար: Համաճարակի բռնկման դեպքում առավել անպատրաստ են գտնվել Իսպանիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան և Նորվեգիան, ինչպես նաև աֆրիկյան երկրները: Ըստ գիտնականների, առավել վտանգավոր են Էբոլա, Զիկա, Նիպահ, գրիպի, կարմրուկի, Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսները, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքի կայքը:












































