Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Կոնգրեսը պաշտպանում է Հ. Բագրատյանի քաղաքացիական դիրքորոշումը

Հայ ազգային կոնգրեսը քիչ առաջ տարածել է հետեւյալ հայտարարությունը.
«Օգտվելով իր իսկ կողմից ստրկացված դատական համակարգին ապօրինի որոշումներ թելադրելու հնարավորությունից, վարչախումբը շարունակում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ մանրախնդիր քաղաքական հալածանքները։ Դրա վառ օրինակներից է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատական ապօրինությունները, որ ձգվում է արդեն 3 տարի։ 2008թ. փետրվարին Հ. Բագրատյանը հրապարակավ քննադատել էր «Հայխնայբանկի» սեփականաշնորհումը եւ «Ագրոբանկի» օտարումը՝ ի ցույց դնելով այդ գործարքների հիմքում ընկած խարդախությունները եւ դրանում մեղադրելով այն ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին։

Դատարանն անկարող եղավ շրջանցել Հ. Բագրատյանի՝ այդ գործարքներում տեղ գտած զարհուրելի օրինախախտումների մասին բերած փաստերը։ Սակայն, օրինախախտներին պատժելու փոխարեն, կառչելով նախկին վարչապետի խոսքում «լուծարում» բառի փոխարեն օգտագործված «օտարում» բառից, ոչ միայն նրանից բռնագանձեց 1,2 միլիոն դրամ տուգանք, այլեւ Տ. Սարգսյանի ճնշմամբ, ապօրինի որոշում կայացրեց՝ Հ. Բագրատյանին պարտադրելով համապատասխան տեքստով ներողություն խնդրել Տ. Սարգսյանից։ Դատարանի որոշման ապօրինի մասը նախկին վարչապետը հրաժարվեց կատարել, ինչի արդյունքում արդեն չորրորդ անգամ դատարանը նրան 400.000-ական դրամ տուգանք է սահմանում։

Հայ Ազգային Կոնգրեսը պաշտպանում է Հ. Բագրատյանի քաղաքացիական դիրքորոշումը եւ պահանջում անմիջապես դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ֆինանսական ահաբեկչությունը։ Ինչպե՞ս կարող է որեւէ մեկից ներողության ակնկալիք ունենալ բարոյականության բոլոր սահմանները խախտած եւ հանցավորության դաշտ մտած մի մարդ՝
– որը երկրին 50 միլիոն դոլարի վնաս է հասցրել հանրապետության ոսկու պաշարի սպեկուլյացիայի շնորհիվ,
– որի պաշտոնավարման տարիներին Հայաստանից 200,000 մարդ է արտագաղթել, իսկ ինքը բացառիկ ցինիզմով հրապարակավ հրճվում է արտագաղթով՝ դա համարելով Հայաստանում հեղափոխության կանխման միջոց,
– որի օրոք գրեթե վերացել է մանր ու միջին բիզնեսը,
– որի օրոք ոչնչացել է հայկական գյուղը,
– որի օրոք Հայաստանը «Աշխարհի վատագույն տնտեսություններ» աղյուսակում հայտնվել է երկրորդ տեղում` Մադագասկարից հետո,
– որի օրոք դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու նպատակով մսխվել է Հայաստանի միջազգային պահուստների կեսից ավելին եւ որի հետեւանքով կործանման եզրին է հասել տեղեկան արտադրությունը։

Մի կողմ դրած Տ. Սարգսյանի գործունեության ընթացքում դեռ բացահայտվելիք տասնյակ խայտառակություններն ու հանցանքները, արդեն իսկ թվարկված բացահայտներն ու հանրահայտները բավարար են նրան ոչ միայն պաշտոնանկ անելու, այլեւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում