Սքարլեթ Յոհանսոնը և Քոլին Ժոստը նշանվել են այս տարվա մայիսին: Աստղային զույգը գաղտնի է պահում իրենց անձնական կյանքը, սակայն այդ շատ երջանիկ օրվանից վեց ամիս անց Marvel ֆիլմերի աստղը խոսել է նշանադրության մասին:
Վերջերս Սքարլեթ Յոհանսոնը մասնակցել է Էլեն Դեջեներիսի հեռուստաշոուին: Այնտեղ դերասանուհին առաջին անգամ անկեղծորեն խոսել է նրա մասին, թե ինչպես է իր սիրեցյալը ամուսնության առաջարկություն արել իրեն:
«Նա պարզապես ցնցեց ինձ: Ամեն ինչ հոյակապ էր, ինչպես Ջեյմս Բոնդի ֆիլմերում: Եվ միևնույն ժամանակ այնքան ռոմանտիկ … Նա կարողացավ ինձանից թաքցնել իր բոլոր նախապատրաստությունները այս ամենի համար … Դա շատ յուրահատուկ պահ էր: Գիտեք, երբ ինչ-որ մեկը ասում է, որ ցանկանում է անցկացնել իր կյանքի մնացած մասը ձեզ հետ, այնքան հրաշալի է դա, այնքան սքանչելի», – ասել է Յոհանսոնը՝ հավելելով, որ Քոլինը շատ ռոմանտիկ է և չափազանց գրավիչ, և ինքը պարզապես խենթանում է նրա համար:













































