Friday, 26 04 2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

Հաղորդավարը «ընթերցել» է Կազանյան պլանը

Հայաստանում հանրային ուշադրության է արժանացել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը բրիտանական այցի շրջանակում, որ նա տվել է BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարին: Ընդհանուր առմամբ, արտգործնախարարը շարադրել է հայաստանյան մոտեցումները, թավշյա հեղափոխությունից հետո ձևակերպված դրույթները, թեև ոչ ամբողջությամբ: Օրինակ՝ արտգործնախարարը թերևս պետք է շատ ավելի միարժեք և հստակ պատասխան տար հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցադրումներին, որոնք վերաբերում էին արցախյան պատերազմում հայկական զինուժի՝ իբրև թե «թույլ տված խախտումներին»՝ ասելով, որ հայկական զինուժը այլ բան չի արել, քան ադրբեջանական ագրեսիայի և պարտադրված պատերազմի արդյունքում կանխարգելել արցախահայության ոչնչացումը և զանգվածային տեղահանումը, կանխել նոր ցեղասպանությունն ու ապահովել անվտանգությունը, այդ թվում՝ ձևավորելով այդ անվտանգության համար նվազագույն անհրաժեշտ ստատուս-քվո:

Միևնույն ժամանակ, Արցախը հայկական տարածք չէ հաղորդավարի պնդմանը, արտաքին գործերի նախարար Մնացականյանը թերևս պետք է միարժեք արձագանքեր և փակեր թեման՝ ասելով, որ Արցախը հայկական տարածք է, պատմական հայկական տարածք է, իրավական հայկական տարածք է, և վերջ: Այդ փաստարկները ձեռք են բերվել թե՛ իրավաքաղաքական, թե՛ ռազմական դաշտում, ըստ այդմ՝ հայկական կողմը ձեռք է բերել դրանք շատ հստակ շարադրելու հիմք: Այդ ամենով հանդերձ, սակայն, տարօրինակ է նախկին իշխանության տեղեկատվա-քարոզչական շրջանակների որոշակի աղմուկը: Տարօրինակ է այն պարզ պատճառով, որ այն հարցերը, որոնք Զոհրաբ Մնացականյանին են ուղղվում հաղորդավարի շուրթերով, ոչ թե որպես հարցեր, այլ գործնականում որպես կարգավորման, լուծման տարբերակներ փաստաթղթավորվել են և ներկայացվել հայկական կողմին տարբեր տարիների, որոնցում մշտապես գերակա է եղել տարածքների հանձնման դրույթը և, խոշոր հաշվով, այդ տարբերակները արժանացել են Հայաստանի իշխանության հավանությանը:

Ի վերջո, Սակուրը ոչ թե հարցեր է տալիս, ըստ էության, այլ շարադրում է այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքները, որ ընդունել էր Ռոբերտ Քոչարյանը որպես բանակցության հիմք, կամ Կազանյան պլանը, որի ստորագրելուն էր պատրաստ Սերժ Սարգսյանը: Այս իրողությունը, իհարկե, ամենևին չի նշանակում, որ ներկայիս իրավիճակում քաղաքական ղեկավարությունը կարող է հղում անել անընդհատ անցյալին և դրանով իսկ դնել պատասխանատվությունն անցյալի վրա: Ընդ որում, դա չի էլ արվում, և ավելին, ակնառու է, որ Երևանը 2018-ի մայիսի 9-ից սկսած փորձում է փոխել իրերի դրությունն ու գործընթացի տրամաբանությունը, ձևակերպելով հայկական իրավունքների շրջանակ: Այդ գործընթացը գուցե դանդաղ է, գուցե վայրիվերումներով, սակայն դրա մեկնարկն ակնառու է: Եվ սա, իհարկե, հայկական պետականության գլխավոր խնդիրն է, որովհետև խոսքը պետականության ողնաշարի մասին է, որը շտկելու հարցում թավշյա հեղափոխությունը բավարար չի լինի, եթե բավարար մակարդակում չստացվի դրա շնորհիվ ապահովել նաև իրավիճակի փոփոխությունն արցախյան գործընթացի տրամաբանության առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում