Ավստրալիայի իշխանությունները զբոսաշրջիկներին պաշտոնապես արգելել են բարձրանալ Ուլուրու ժայռը, որը սրբատեղի Է տեղաբնիկների համար: Այդ մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Ավստրալիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունում պարզաբանել են, որ այս որոշումն ընդունվել Է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների ցանկությանը համապատասխան: Հեռուստաալիքի տվյալներով՝ ռեյնջերները զբոսաշրջիկների համար անցումը պաշտոնապես փակել են հոկտեմբերի 25-ին տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին): Նրանց, ում հաջողվել Է ժայռը բարձրանալ մինչ այդ, թույլ են տվել դրա կատարին մնալ մինչեւ մայրամուտ: Ինչպես նշվում Է, արգելքը մշտական բնույթ Է կրում: Այսօրվանից սկսած՝ ինքնակամ Ուլուրու բարձրանալու համար կարող Է տուգանք սպառնալ մինչեւ 10 հազար ավստրալական դոլարի չափով: Նաեւ ուժեղացվելու Է այդ շրջանի պարեկումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








































