Քուվեյթի իշխանություններն արգելել են ԶԼՄ-ներում տարածել ու քննարկել տեսագրությունը, որում բարձրաստիճան պաշտոնյաները, հավանաբար, պետական հեղաշրջման հարց են քննարկում, հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Քուվեյթի պետական KUNA գործակալությանը:
Երկրի թագավորական դատարանը որոշում է ընդունել պետական հեղաշրջման գործով գաղտնի հետաքննություն կատարելու մասին, որը ծրագրում էին իրագործել ներկայումս իշխանությունից հեռացված բարձրաստիճան պաշտոնյաները: Երկրի գլխավոր դատախազ Զիրար Ալ-Ասուսին հրամայել է, որ այդ գործի հետաքննությունը գաղտնի լինի, և արգելել է այդ մասին բոլոր ԶԼՄ-ներում ցանկացած տեղեկություն հրապարակել, այն քննարկել համացանցում:
Ալ-Ասուսին կարծում է, որ արգելքը պարտադիր է, քանի որ դավադրության քննարկումն ու դրա հետաքննությունը «լրջորեն կվնասեն ազգային շահերին և ազգի միասնությանը»:
Ավելի վաղ նավթամթերքների նախկին նախարար Ահմադ Ֆահադ Աս-Սաբահը երկրի իշխանություններին տեսագրություն էր փոխանցել, որում քննարկվել են ֆինանսական և քաղաքական հարցեր, ինչպեսև իշխող հարստությունը և տարածաշրջանային խնդիրները: Դրանից հետո դատախազը 5 ժամ Աս-Սաբահին հարցեր է տվել տեսագրության վերաբերյալ: Մի շարք խորհրդարանականներ և ընդդիմադիր գործիչներ Աս-Սաբահին կոչ էին անում բացահայտել տեսագրության բովանդակությունը:
Քուվեյթը 7 տարուց ավել ապրում է քաղաքական անկայունության պայմաններում:











































