Tuesday, 16 06 2026
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Միլիոնների հասնող արբիտրաժային վեճեր՝ ընդդեմ Հայաստանի. քանի գործ կա և ինչ հանգուցալուծում կստանան դրանք

Դուբայում գրանցված ներդրումային մի ընկերություն՝ Rasia FZE-ը և վերջինիս ամերիկյան դուստր ընկերությունը 150 միլիոն դոլարի հայց են ներկայացրել Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային դատարան (ICSID)՝ ընդդեմ Հայաստանի՝ կապված տնտեսական և քաղաքական կարևորություն ունեցող ճանապարհի՝ «Հյուսիս-հարավ»-ի, Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ընթացքում առաջացած խնդիրների ու պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետ։ «Ռասիա ՖԶԷ»-ի և Ջոզեֆ Բարկովսկու հայցը գրանցվել էր դեռևս անցած տարի օգոստոսի 3-ին: Հայցվորների ներկայացուցիչը Լոնդոնում տեղակայված Shearman & Sterling փաստաբանական ընկերությունն է, իսկ Հայաստանը դեռ պետք է փաստաբաններ վարձի միջազգային դատարանում իր շահերը ներկայացնելու համար։ Հայցի հիմքը, ըստ էության այն է, որ բազմաթիվ կապալառուներ ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընկերության կողմից, պայմանագրեր են ստորագրվել, բայց ՀՀ կառավարությունը միակողմանի լուծարել է Rasia FZE-ի հետ պայմանագիրը։

Հայցադիմումը վերաբերում է «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրին։ Ըստ դեռևս 2014-ին մշակված այս ծրագրի՝ Հայաստանի հարավային՝ 304.7 կիլոմետր երկարությամբ երկաթուղին պետք է ձգվեր Գագարինից մինչև Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը (Իրանի հետ սահման)՝ անցնելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով: Երկաթգծի մոտ 1/3-ը՝ 102.4 կիլոմետրը, պետք է լինեին թունելներ՝ թվով 60: Երկաթգիծը պետք է ունենար 27 կայարան, 84 կամուրջ՝ 19.6 կմ ընդհանուր երկարությամբ։ Նախագծի ընդհանուր նախնական արժեքը 3.5 միլիարդ ԱՄՆ դոլար էր, իսկ շինարարական աշխատանքները պետք է տևեին 6 տարի: Աշխատանքները պետք է մեկնարկեին 2016 թվականին, այն շահագործման պետք է հանձնվեր 2022 թվականին: Յուրաքանչյուր 1 կիլոմետրի շինարարության համար պահանջվում էր 10.5 միլիոն դոլար: Այս բարձր արժեքը դեռևս 2014-ին Բարկովսկին պատճառաբանել էր բարդ աշխարհագրական տեղանքով և բավական երկար թունելային հատվածների առկայությամբ:

Հայաստանի հարավային երկաթուղու նախագծումը, ֆինանսավորումը, շինարարությունը և շահագործումն իրականացնելու էր «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը՝ համաձայն 2012թ. հուլիսի 28-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի և Rasia FZE ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բարկովսկու միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի:

Այդ պայմանագրի գործունեության ժամկետը 30 տարի էր։ Շինարարության ավարտից հետո շահագործումն իրականացվելու էր բացառապես ընկերության կողմից ներգրավված միջոցների հաշվին:

Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը Բարկովսկու հետ առաջին անգամ հանդիպել էր 2011-ին: Նախագիծն առաջնային կարևորության էր ճանաչվել Հայաստանի կողմից՝ չնայած պետությունն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չուներ: Բարկովսկին այդ ժամանակ տրանսպորտի նախարարության հետ կնքել էր բոլոր անհրաժեշտ պայմանագրերը, ֆինանսավորումը հայթայթվել էր, սակայն մեկ տարի անց Հայաստանը Ռուսաստանին իրավունք է տալիս 30 տարի կոնցեսիոն կառավարման ժամկետով վերցնել հայկական երկաթուղին և արդիականացնել այն։

2017-ին ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ռասիա ՖԶԷ»-ի հետ կնքված պայմանագիրը չեղյալ էր ճանաչվել։

Ըստ հայցի՝ Ռուսաստանն օգնել է Հայաստանին նախագծերի իրագործման համար ֆինանսական միջոցներ ձեռք բերել Աբու Դաբիում տեղակայված սուվերեն հիմնադրամից: Բայց 2014-ին, երբ Ռուսաստանը պատրաստվում էր նախագծերում իր չափաբաժինը վաճառել սուվերեն հիմնադրամին, Հայաստանը սկսել է միակողմանի կոնցեսիաներ իրականացնել՝ խախտելով համաձայնագրերը:

Նշենք, որ «Ռասիա ՖԶԷ»-ի հետ Հայաստանի այն ժամանակվա կառավարության կնքած պայմանագիրը բոլորն էին համարում աբսուրդի ժանրից, սովորական ավանտյուրա։ Դրա մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան։ Շատ է գրվել, որ երկաթուղու կառուցման ծրագիրն ու բյուջեն իրատեսական չէ։

Բացի դրանից՝ «Ռասիա ՖԶԷ»-ն այն ընկերությունը չէր, որի հետ ՀՀ կառավարությունը պետք է պայմանագիր կնքեր նման մասշտաբի ծրագրի համար։ «Ռասիա ՖԶԷ»-ն օֆշորային մի ընկերություն է, որը գրանցված է Դուբայում: Հայաստանում անգամ գրասենյակ չունի և չի ունեցել։ «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերության մասին համացանցում միայն մի տեղեկատվություն կա՝ այն, որ այդ ընկերությունը պայմանագիր ունի ՀՀ կառավարության հետ Իրան-Հայաստան երկաթուղին կառուցելու վերաբերյալ:

Այս փաստերը քաջ հայտնի էին նաև այդ ժամանակվա կառավարությանը, սակայն «Ռասիա ՖԶԷ»-ի հետ այդ պայմանագիրը կնքվեց, որպեսզի կառավարությունը տպավորություն ստեղծեր, թե գործնական քայլեր է անում Սերժ Սարգսյանի հայտարարությունը իրականություն դարձնելու ուղղությամբ: Իսկ Սերժ Սարգսյանը 2008 թվականին հայտարարել էր, թե առաջիկա տարիներին կսկսվի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը:

Նշենք, որ ICSID-ում ընդդեմ Հայաստանի սա արդեն չորրորդ գործն է։ Առաջինը 2007 թվականին հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ իրականացնող «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի հայցն էր, որի մյուս կողմում բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանն էր։ Դեռևս այդ ժամանակ միջազգային դատարանը վճիռ էր կայացրել 37 միլիոն դոլար բռնագանձել Վարդան Այվազյանից՝ հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի, քանի որ, ըստ դատարանի վճռում եղած նյութերի, 2006թ. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության դուստր ընկերություններից մեկը, որը հայաստանյան Հանքավանի հանքավայրի լիցենզառուն էր, ենթարկվել է կոռումպացված և ոչ պատշաճ պահանջների Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի կողմից։

Արդյունքում ընկերությունը կորցրել էր հանքավայրի նկատմամբ հսկողությունը:

Ընդդեմ Հայաստանի երկրորդ գործը կրկին 2007 թվականին է ներկայացվել ամերիկյան TS-Investment Corp ընկերության կողմից, որը դեռ 2002-ին 750 միլիոն դրամով (1,3 դոլար) ձեռք էր բերել նախկին Երևանի ավտոդողերի գործարանի, «Ավտոդողագործ-1» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը: Բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ պայմանագիրը 2002-ին ստորագրվել էր Հայաստանի կառավարության ներկայացուցիչների և ֆիրմայի ղեկավարության կողմից: Ըստ պայմանագրի՝ TS-Investment Corp-ը պարտավորվել էր մոտակա 2-3 տարիների ընթացքում ձեռնարկության զարգացման նպատակով ներդնել 8-10 միլիոն դոլար:

Սակայն մի քանի տարի անց վեճը հասել էր միջազգային դատարան։

Ընդդեմ Հայաստանի երրորդ գործը սփյուռքահայ գործարար, «Արին կապիտալ» ընկերության հիմնադիր Էդմոնդ Խուդյանի գործն է, որով գործարարը Հայաստանից պահանջում է 15 միլիոն դոլար, քանի որ Հայաստանում գործունեություն ծավալելու ընթացքում գործարար Վլադիսլավ Մանգասարյանը իրեն թալանել է, հասցրել սնանկության, և այդ գործում Մանգասարյանին աջակցել են պետական այրերը, մասնավորապես Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, որը ներկայումս հետախուզման մեջ է։ Նրանք համատեղ կատարել են ավելի քան 8.500.000 մլն դոլարի թալան: Այս գործը ներկայումս քննության փուլում է։

Միջազգային արբիտրաժային դատարան դիմելու ցանկության մասին հայտնել է նաև Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը։ Վերջերս էլ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց «Հյուսիս-հարավ» մայրուղու գլխավոր կապալառու՝ իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության հետ պայմանագրի խզման մասին։ Ավինյանը նշեց, որ «Կորսան Կորվիամ» ընկերությունը գնում է սնանկացման գործընթացով, կառավարությունը միակողմանի պայմանագրի խզման պրոցես է սկսել և, ամենայն հավանականությամբ, լինելու է արբիտրաժային գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում