Apple-ի iWatch «խելացի» ժամացույցները կարող են դառնալ ոչ միայն բարձրտեխնոլոգիական սարք, այլև նորաձևության թանկարժեք աքսեսուար: Ժամացույցները կստանան նաև տիրոջ մարզական վիճակին հետևելու գործառույթ: Նման եզրակացությունների է հանգել վերլուծաբան Մինչ-Չի Կուոն, ով հայտնի է իր ճշգրիտ կանխատեսումներով՝ հիմնված ընկերության սեփական աղբյուրների վրա:
iWatch-ի համար նախատեսված կորպուսներն ու ապարանջանները կթողարկվեն բազմաթիվ տարատեսակներով ու նյութերով: iWatch-ը կթողարկվի երկու չափերով՝ 1.3 և 1.5 դյույմանոց դիսփլեյներով: Երկու դեպքում էլ էկրանը կլինի ճկուն AMOLED՝ շափյուղայի ծածկույթով:
Սարքը «ֆիթնես թրեքների» դեր կկատարի շնորհիվ Healthbook հավելվածի, որը նախատեսված է iOS 8 ՕՀ-ում: Այս մասին հայտնում է Cnet-ը:
Ընկերության աղբյուրները նշում են, որ Apple-ը պատրաստվում է թողարկել մոտ 65 մլն iWatch, որոնք շուկա դուրս կբերվեն այս աշնանը:











































