ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից բանաձևի ընդունումը, որով ճանաչվում է 1915 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ Հայոց ցեղասպանության փաստը, թելադրված է ներքաղաքական նպատակներով, լրագրողներին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը Վաշինգտոնում, որտեղ նա գտնվում է ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանի կապակցությամբ:
«ԱՄՆ-ում այդ թեմայի քննարկումը բացառապես ներքաղաքական նպատակներով հաճելի չէ: Հատկապես հաշվի է առնվում, որ այդ իրադարձությունները, որոնց փաստը գիտականորեն հաստատված չէ, և որոնք, մեր կարծիքով, ընդհանրապես չեն եղել, տեղի են ունեցել 99 տարի առաջ ԱՄՆ-ից շատ հեռու տարածքում»,- տեղական ԶԼՄ-ները բերում են Բաբաջանի խոսքը:
Հինգշաբթի օրը բանաձևի նախագծի հաստատման օգտին քվեարկել են կոմիտեի 12 անդամները, դեմ են արտահայտվել 5-ը, մեկ հոգի ձեռնպահ է մնացել:
Բանաձևն ընդունվել է Ցեղասպանության հիշատակման օրվան ընդառաջ:
Հինգշաբթի օրը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որին հայտնել է Կոնգրեսի նախաձեռնության կապակցությամբ իր մտահոգությունը:











































