Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովում շարունակվում է աշխատանքը: Այժմ քննարկվում է Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Միասնական շտաբի գաղափարը նախարարությունում երբևէ քննարկվե՞լ է, ե՞րբ է հասունացել այսպիսի հարց երևան բերելու անհրաժեշտությունը»,- առողջապահության փոխնախարարին հարցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նախարարությունն արդյոք միասնական շտաբ ստեղծելու գաղափար դիտարկե՞լ է:
Ինչ վերաբերում է մասնավոր հիվանդանոցներին, Արման Բաբաջանյանը հարցրեց. «Այդ հիվանդանոցների ծախսերը պետությո՞ւնն է հոգում»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































