Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Արմենը «ծնկներով հենվել է մոր կրծքին և բռունցքներով հարվածներ հասցնելով գլխին՝ սպանել նրան»

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արմեն Չիլինգարյանի գործի դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 44-ամյա Արմեն Չիլինգարյանը 2013 թվականի օգոստոսի 25-ին Նոր Նորքի 8-րդ զանգվածի իրենց բնակարանում սպանել է հարազատ մորը:

Արմեն Չիլինգարյանը բնակվել է մոր հետ: Նա պարբերաբար ոգելից խմիչք է օգտագործել ու ծեծել մորը:

Դեպքի օրը՝ օգոստոսի 25-ի առավոտյան, Արմենը խմել է, ապա գնացել Ավան՝ տեսակցելու կնոջ հետ բնակվող որդուն:

Կինը, տեսնելով, որ Արմենը խմած է, թույլ չի տվել որդու հետ հանդիպել:

Արմեն Չիլինգարյանը վրդովվել է, վերադարձել իրենց տուն՝ ճանապարհին օղի գնելով:

Տանը մորից պահանջել է, որ ուտելիք պատրաստի, իսկ ինքը մինչ այդ, ժամանակ չկորցնելով, խմել է գնած օղին:

Մայրը ցանկացել է գնալ խանութ՝ կերակրի համար ձեթ գնելու: Օղու շիշը դատարկած Արմենը պահանջել է, որ մայրը մի շիշ էլ օղի բերի:

Մայրը նախատել է որդուն, նրան անվանել՝ հարբեցող: Արմենը միջանցքում ձեռքով այնպես է հարվածել մոր դեմքին, որ մայրը վայր է ընկել:

Ըստ մեղադրանքի՝ ընկած վիճակում էլ մայրը փորձել է խելքի բերել Արմենին, սակայն որդին «ծնկներով հենվել է մոր կրծքին ու բռունցքներով հարվածներ տեղացել նրա գլխին»:

Որդին մորը պատճառել է գանգուղեղային փակ, բութ վնասվածքներ, որոնց հետևանքով առաջացել է գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում, ինչից մայրը մահացել է:

Մորը դիտավորությամբ կյանքից զրկելու համար Արմեն Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Շարունակվեց վկաների հարցաքննությունը: Վկայություն տվեց Չիլինգարյանի հարևանուհին: Նա ասաց, թե ոչ մի բան չի տեսել, միայն ձայներ է լսել:

Վկան տուժողին ճանաչել է տասնհինգ տարի, նույն շենքի տարբեր մուտքերում են ապրել, Արմենի տղան վկայի աղջկա դասարանից է եղել: Որպես հարևանուհի՝ շփվել է տիկին Գոհարի և Արմենի հետ:

«Արմենը լավ մարդ էր, երբ դիմել եմ, օգնել է, դրական անձնավորություն էր, իրենց տանը չգիտեմ, թե ինչ մարդ է եղել, ես ի՞նչ գործ ունեմ՝ խառնվեմ ուրիշի ընտանեկան գործերին»,- ասաց վկան:

Արմենի մայր Գոհարը, ըստ վկայի, մեկ-մեկ բակային զրույցի ժամանակ ասել է, թե Արմենը շատ է խմում, բայց ուրիշ բանի համար չի բողոքել:

Դեպքի օրվա առավոտյան վկան Արմենին տեսել է: «Ես գորգ էի լվանում, Արմենն ինձ օգնել է… խմած չէր, հաց էր գնել, կարծեմ…»:

Ժամը երկուսից հետո առաջին հարկում բնակվող Արմենենց պատուհանի տակով անցնելիս վկան ձայներ է լսել ու ձայն տվել. «Արմե՛ն, ի՞նչ ա եղել»: Արմենը ներսից ասել է. «Քո՛ւր, բան չկա, ես ու մերս զրուցում ենք»:

Հետո վկան հիշեց, որ Արմենին ասել է. «Խելոք կմնաս», նա էլ պատասխանել է, թե գնում է քնելու:

Մեղադրողը, հակասություններ տեսնելով վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև, միջնորդեց, որ հրապարակվեն վկայի նախաքննական ցուցմունքների որոշակի հատվածներ:

Հրապարակված ցուցմունքը վկան գրել էր իր ձեռքով, նա դատարանում հաստատեց այդ հանգամանքը, ինչպես նաև հաստատեց տված ցուցմունքի իսկությունը:

Վկան հայտնել էր, թե Արմենենց պատուհանի տակով անցնելիս ձայներ է լսել՝ Արմենի գոռգոռոցը, Գոհարի լացի ձայնը, ու թակել է պատուհանի ապակին: Ասել է. «Արմե՛ն, քեզ խելոք պահի, էդ կնկան մի՛ նեղացրու, հանկարծ չծեծես»:

Արմենը պատասխանել է. «Էղավ, քո՛ւր ջան, էլ ձեռ չեմ տա, գնում եմ քնեմ»:

Վկան հայտնել էր նաև, որ վերջին մի քանի տարում երբ Արմենը խմում էր, ծեծում էր մորը: Հարևանուհին բակում տեսել է տիկին Գոհարին ծեծված, աչքի տակը կապույտ: «Ես ու հարևաններն ասում էինք՝ դիմի ոստիկանություն, բայց տիկին Գոհարն ասում էր՝ իմ տղեն ա, իմ քարն ա, պիտի քաշեմ, ո՞նց բողոքեմ իմ տղու դեմ»…

«Երբ Արմենը պատասխանեց, հասկացա, որ հերթական անգամ ծեծում էր մորը»,- գրել էր վկան դեպքի օրվա մասին:

Նա հայտնեց, որ Արմենենց ննջարանի պատուհանը բաց էր, ներսից լսվում էր տիկին Գոհարի լացի ձայնը, նա ասում էր՝ հերիք է, հերիք է, Արմե՛ն, գնա քնի…»:

Պատուհանը բաց է եղել, օրը՝ ցերեկ:

Առաջին հարկի բնակարանում մի մայր որդու կողմից ենթարկվել է մահացու ծեծի… Նրա աղերսագին ու վերջին լացը լսվել է անգամ բակում…

Այսօր հերթական անգամ վկա Հովհաննեսը չէր ներկայացել: Դատարանը նրան բերման ենթարկելու որոշում կայացրեց:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 18-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում