Ղրիմի Պետխորհրդի պատգամավորները միաձայն քվեարկել են նոր Սահմանադրության ընդունման օգտին: Սահմանադրության նախագծի օգտին է քվեարկել 88 պատգամավոր՝ հայտնում է RIA Novosti-ն:
Նախագծում ասվում է, որ «Ղրիմի Հանրապետությունը ժողովրդավարական, իրավական պետություն է Ռուսաստանի կազմում», իսկ «հանրապետության տարածքը միասնական է և անբաժանելի»: Որևէ ազգային-մշակութային ինքնավարություն նախագծում նախատեսված չեն: Իշխանությունում Ղրիմի թաթարների քվոտաները դեռևս խոստացված են ոչ պաշտոնապես:









































