Մոսկվայի քաղաքային դատարանը մեղադրական վճիռ է կայացրել «մոգ» Գեորգի Մարտիրոսյանի նկատմամբ՝ իր 3 հաճախորդների սպանության և թալանի համար, հայտնում է ITAR-TASS-ը: Հետաքննության վարկածով՝ նախքան ձերբակալությունը Մարտիրոսյանը Մոսկվայում հայտնի է եղել որպես արդյունավետ կերպով հարստացման ծես անող «մոգ»: Հետաքննությունը կարծում է, որ նա սպանել ու թալանել է իր 3 հաճախորդներին:
Ըստ գործի նյութերի՝ «մոգը» տեղեկացել է, որ կանանց մոտ մեծ գումարներ կան, գնացել է նրանց բնակարարններ՝ իբր, մոգություն անելու, կանանց ըմպելիքի մեջ հերոին է լցրել, հետո նրանց թմրանյութի մահացու չափաբաժին է ներարկել: Հետաքննությունը կարծում է, որ այդպիսով Մարտիրոսյանը գողացել է ավելի քան 6,5 մլն ռուբլի և ոսկյա զարդեր:
Դատախազը խնդրելէ կասկածյալին մեղավոր ճանաչել: Մեղադրյալը հերքում է իր մեղքը՝ պնդելով, որ կանայք մահացել են թմրանյութերի չարաշահումից:
Երդվյալ ատենակալները ձայների մեծամասնությամբ կողմ են քվեարկել, որ Մարտիրոսյանը մեղավոր է 3 սպանությունների և թմրանյութերի փոխադրման համար: Երդվյալ ատենակալները նաև ձայների մեծամասնությամբ համարել են, որ Մարտիրոսյանը ներողամտության արժանի չէ:
«Մոգը» մեղադրական վճիռը, ըստ որի՝ կարող է դատապարտվել ընդհուպ մինչև ցմահ բանտարկության, լսել է առանց հույզերի:
Վճիռը կքննարկվի ապրիլի 15-ին, իսկ երդվյալ ատենակալների կոլեգիան արդեն լուծարվել է: Սպասվող նսիտին պետական մեղադրողը դատապարտյալի համար կոնկրետ պատիժ կխնդրի, իսկ պաշտպանությունը կկարողանա մեղմացուցիչ հանգամանքներ բերել:







































