Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

Այսօր ոստիկանության պակասն զգացվում է մեր երկրում, անվերահսկելիություն է. ինչու է հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել

2019 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,7%-ով կամ 1.192 դեպքով: Աճել են հատկապես գողությունները՝ ոչ մեծ ծանրության և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի թվի աճով: Նկատելի աճ է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռում (45,9%-ից 50,6%)։ Այս վիճակագրությունը ներկայացվեց նախօրեին՝ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստում, որի ընթացքում ամփոփվեցին նաև ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ դեռևս նախորդ տարվանից, կապված իրավիճակի փոփոխության հետ, բարձրացել է քաղաքացիների վստահությունը ոստիկանության գործունեության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն։ Եթե 2018 թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել էր առերևույթ հանցագործության մասին 147․780 հաղորդում, ապա 2019 թ. 9 ամիսների ընթացքում դրանց թիվն աճել է 29.721-ով կամ 20,1%-ով՝ կազմելով 177.501:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բոլորովին այլ կարծիքի է։ Վերջինս բնավ համակարծիք չէ, որ երկրում հանցագործությունների բավականին լուրջ աճը, այն էլ ընդամենը 9 ամսվա կտրվածքով, պայմանավորված է հետհեղափոխական իրավիճակում ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակի բարձրացմամբ։ «Այդ բացատրությունը տեղին չէ, ոստիկանությունը թերացումները պետք է փնտրի իր ներսում, իրենց աշխատանքներում։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե իրենք ոնց են աշխատում, մենք շարունակում ենք տեղեկանալ համակարգում բռնությունների մասին, դրսում՝ իրենց աշխատանքների թերացման մասին։ Իրենք շարունակում են չկողմնորոշվել իրենց աշխատանքում, իրենց պարտականություններում։ Գրեթե ամեն օր լսում ենք մի նոր սպանության մասին։

Հանրապետությունում քրեածին մթնոլորտի աճը լրջագույն խնդիր է, որից պետք է հետևություններ անել ու այդ մթնոլորտը վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը՝ հավելելով. «Այսօր ոստիկանության պակասն զգացվում է մեր երկրում, անվերահսկելիություն է, ամենաթողություն։ Լավ կլինի, որ ոստիկանությունը այլ պատճառաբանությունների փոխարեն սեփական թերացումները տեսնի և, վերացնելով այդ թերությունները, թերացումները, հանրապետությունում վերահսկելի վիճակ ստեղծի»։

Անդրադառնալով հարցին, թե ինչից է գալիս այս ամենաթող, անվերահսկելի վիճակը, ով է դրա թիվ 1 պատասխանատուն, իրավապաշտպանը նկատեց. «Չեմ կարող հստակ ասել, բայց անելիք ունի և քաղաքական ղեկավարությունը՝ հստակ պահանջներ դնելու և արդյունքներ պահանջելու մասով, և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը և այլ պատասխանատուներ։ Մի բան հստակ է, այս ամենաթող վիճակին պետք է վերջ դնել, հետևություններ անել ու իրավիճակը դարձնել վերահսկելի, այլապես կարող ենք շատ լուրջ խնդիրների ու հետևանքների առաջ կանգնել»։

Հետհեղափոխական իրավիճակին կարող ենք բնորոշել թերևս միայն կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպքերի աճը։ Նախորդ 9 ամսվա ընթացքում արձանագրվել է նման 931 դեպք, որոնցից 255-ը կաշառակերության դեպքեր են, 151-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 99-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 215-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն։ Նախորդ իշխանության ժամանակ նման 1-2 դեպքի կարելի էր հանդիպել պաշտոնական վիճակագրություններն ուսումնասիրելիս։

Ամեն դեպքում, խորհրդակցության ժամանակ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, անդրադառնալով առանձին ծառայություններում առկա բացթողումներին ու կարգապահական խնդիրներին՝ ընդգծել է, որ համակարգում պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց ծառայությամբ պատիվ են բերում ոստիկանությանը և հույս հայտնել, որ ոստիկանության բոլոր ծառայությունները կշարունակեն հետևողական աշխատանքը հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կարգապահական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում